Новости
28/08/2024
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 10․00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը։

Ողջույնի խոսքով հանդես կգան «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը։ 

Զեկուցումներով հանդես կգան ազգագրագետ Հրանուշ Խառատյանը (Հայաստան), Կ. Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի հետազոտող Մանուչար Գունցաձեն (Վրաստան), Լայբնիցի ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի բաժնի գիտաշխատող Միխայիլ Իլչենկոն (Գերմանիա), քարտեզագետ-քարտեզագիր Ռուբեն Գալչյանը (Հայաստան), Պոզնանի Միցկևիչի անվան համալսարանի մարդաբանության բաժնի վարիչ Ադամ Պոմիչենսկին (Լեհաստան), Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի Դաշնային հետազոտական կենտրոնի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Շահբան Խապիզովը (ՌԴ), Կ․Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի հետազոտող Թամազ Գոգոլաձեն (Վրաստան), գորգագետ Աշխունջ Պողոսյանը (Հայաստան) և այլք։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․08․2024թ․