Новости
04/06/2024
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանին նվիրված միջոցառում՝ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում

Սույն թվականի հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը կնշի աշխարհահռչակ բուսաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի հիշատակին նվիրված միջոցառմամբ։ Այն կմեկնարկի ժամը 11։00-ին։ Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի 

անվան բուսաբանության ինստիտուտի գիտքարտուղար, Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող Ժաննա Հովակիմյանը կներկայացնի Արմեն Թախտաջյանի գործունեությունը։ Այնուհետև, տեղի կունենա Թախտաջյանի անվան մեդալների հանձնում, որին կհաջորդի Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի լաբորատորիայի բացման արարողությունը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04.06.2024թ․