Новости
30/05/2024
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվել է OTHA SPRING 2024 միջազգային գիտաժողովը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում անցկացվել է OTHA SPRING 2024 միջազգային գիտաժողովը՝ «Օպերատորների տեսություն և հարմոնիկ վերլուծություն» թեմայով։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։

Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ Բելգիայից, Իսպանիայից, Իսրայելից, Հայաստանից,  Չինաստանից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սերբիայից։ Գիտաժողովի արդյունքները կներկայացվեն «Mathematical Sciences» և «Lobachevskii Journal of Mathematics» ամսագրերի հատուկ համարներում։

OTHA SPRING նախաձեռնությունը մեկնարկել է 2011 թվականին։ Նպատակն է համախմբել մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և ամրապնդել համագործակցությունը մաթեմատիկայի բնագավառում։ OTHA SPRING-ը Երևանում անցկացվել էր նաև 2023 թվականին և նվիրված էր ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։ Գիտաժողովի

արդյունքները հրապարակվել են միջազգային հրատարակչական «Springer» ընկերության կողմից՝ անգլերեն և հայերեն լեզուներով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.05.2024թ․