Новости
13/12/2023
Երևանի բուսաբանական այգում բացվեց Հայ-Լիտվական բարեկամության ծառուղի

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ Հայ-Լիտվական բարեկամության ծառուղու բացման արարաղությունը, որին մասնակցեցին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեին և Լիտվայի դեսպանատան նախարարի խորհրդական Արվիդաս Նայուկոայտիսը։

 «Փորձել ենք դասական բուսաբանական այգու ոճով վերականգնել այս հատվածը և նոր շունչ տալ», - ասել է ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։

«Սա խորհրդանշական վայր է։ Լիտվայի մի փոքր մասը հիմա բուսաբանական այգում է, և սա վառ ապացույցն է նրա, որ մենք Հայաստանի հետ բարձր մակարդակով ակտիվ համագործակցում ենք», - ասել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։

Հայ-Լիտվական բարեկամության Կեչիների պուրակում տնկվել է 70 Կեչի Լիտվինովի տեսակի ծառ, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, ներդրվել են նոր տեսանկարահանման սարքեր, տեղադրվել է 12 նոր փայտե նստարան։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.12.2023թ․