| ||||||||
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» ամփոփել է «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթի» արդյունքները։ Մրցույթի շահառու է ճանաչվել «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը։ «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթի» նպատակն է նպաստել գիտնականների միջև կապերի և հաղորդակցման (networking) ընդլայնմանը, հաղորդակցման միջավայրի ստեղծմանը, միջգիտակարգային աշխատանքների քանակի մեծացմանը և գիտական համայնքի ամրապնդմանը։ |