| ||||||||
Սույն թվականի օգոստոսի 26-27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում կանցկացվի «Եվրոպական ժառանգության օրեր» խորագրով ցուցադրություն։ «Եվրոպական տպագիր ժառանգության ակունքներում» թեմայի շրջանակներում կներկայացվեն եվրոպական տարբեր քաղաքներում մինչև 1900 թվականը տպագրված գրքեր, ատլասներ, ամսագրեր։ «Հայ-հունական գրական առնչություններ» թեմայի շրջանակներում կներկայացվեն հայերենից հունարեն, հունարենից հայերեն թարգմանված, ինչպես նաև Հունաստանում տպագրված հայերեն և հունարեն տպագիր նյութեր: Աստվածաբան, թարգմանիչ Էդգար սարկավագ Ծատուրյանը հանդես կգա «Հայ-հունական գրական զուգահեռներ» թեմայով ցեկուցմամբ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանը՝ «Եվրոպայի և Հայաստանի անձավային ժայռապատկերները» թեմայով զեկուցմամբ, Ուդինեյ համալսարանի գիտաշխատող Ալլեսիա Բոսքիսը՝ «Նեապոլից Նախիջևան։ 17-րդ դարի իտալացի ճանապարհորդի հայացքով» թեմայով զեկուցմամբ։ Միջոցառման ժամանակ կցուցադրվի «Եվրոպացի հայագետներ» տեսանյութերի շարքը, որի միջոցով կներկայացվեն 7 եվրոպացի հայագետների կյանքն ու գործունեությունը: Իսկ «Եվրոպական գրական ժառանգությունը հայ թարգմանիչների գրչով» տեսանյութով կներկայացվեն եվրոպացի ստեղծագործողների հայերեն թարգմանությունները: |