Новости
09/06/2023
Երևանում կանցկացվի Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված աստղաֆիզիկայի արդի ձեռքբերումներին, ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին

Սույն թվականի հունիսի 12-ին՝ ժամը 09։00-ին, «Անի Պլազա» հյուրանոցում (Երևան, Սայաթ-Նովա 19) կմեկնարկի Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին, ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։

Գիտաժողովին կմասնակցեն ավելի քան 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Հնդկաստանից, Իրանից, Չեխիայից, Բելառուսից։ Գիտնականները հանդես կգան զեկուցումներով ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև  կներկայացվեն խոշորամասշտաբ գիտափորձերի վերջին արդյունքները, ինչպիսիք են՝ «James Webb Space Telescope», «eROSITA», «Five-hundred-meter Aperture Spherical radio Telescope», «MAGIC», «CTA», «IceCube», «IXPE», «LHAASO», «HXMT» և այլն։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը։ 

Գիտաժողովը կազմակերպում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09․06․2023թ․