| ||||||||
Սույն թվականի մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24ա) տեղի կունենա «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր, աշխարհի քաղաքացի» խորագրով կլոր սեղանը՝ նվիրված ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Միջոցառումը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աջակցությամբ։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Անվանի արվեստագետները հանդես կգան գիտական զեկուցումներով՝ նվիրված Սերգեյ Ռախմանինովի կյանքին և ստեղծագործություններին։ Միջոցառման ժամանակ կկնքվի համագործակցության համաձայնագիր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի միջև։ |