Новости
11/04/2023
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կանցկացնի տարեկան ընդհանուր ժողով

Սույն թվականի ապրիլի 20-ին և 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կանցկացնի տարեկան ընդհանուր ժողով:

Ապրիլի 20-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենան ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները կներկայացնեն 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները։

Ապրիլի 21-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կներկայացնի  ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը կզեկուցի ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտակազմակերպական գործունեության մասին։

Զեկուցումներից հետո տեղի կունենա ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական  գործունեության արդյունքների քննարկում։ 

ՀՀ ԳԱԱ  արտասահմանյան անդամ Վեհարի Սաքանյանը հանդես կգա «Կենսատեխնոլոգիան բժշկության համար. քաղցկեղի թիրախավորված թերապիա» զեկույցով։
  
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11․04.2023թ.