Новости
14/06/2017
ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊԲՀ-ն քննարկեցին բժշկագիտության ոլորտում համագործակցության առաջնահերթությունները

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) բնական գիտությունների բաժանմունքը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) քննարկեցին համագործակցության առաջնահերթությունները բժշկագիտության զարգացման գործում: Քննարկումն անցկացվեց հունիսի 14-ին` ՀՀ ԳԱԱ-ում, «Կենսաբժշկության կիրառական խնդիրները» թեմայով կլոր սեղան քննարկման ընթացքում:

20170614-1.jpg
    Քննարկման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Բժշկագիտության զարգացման համար մենք պետք է արձագանքենք համաշխարհային միտումներին և նոր գաղափարներ և նորարարություններ բերենք այս ոլորտ: Մենք հույս ունենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ ծրագրերի շրջանակներում կպատրաստենք լավ մասնագետներ, որոնք կնպաստեն բժշկագիտության զարգացմանը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը վստահություն հայտնեց, որ  ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության արդյունքում կստեղծվի այնպիսի գիտական պոտենցիալ, որը արժանապատվորեն կներկայացվի միջազգային բժշկագիտական հանրությանը:

    ՀՀ ԳԱԱ-ի գիտական կազմակերպությունների և Երևանի պետական բժշկական համալսարանի գիտնականները քննարկմանը  ներկայացրեցին «Գլխուղեղը և դրա ախտաբանությունը», «Բորբոքման դերը քաղցկեղի զարգացման գործում», «Շրջակա միջավայրը և բնակչության առողջությունը» թեմաներով զեկուցումներ:

14.06.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն