| ||||||||
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ»: Մրցույթի նպատակներն են խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, հայագիտության, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներով անգլալեզու տպագրությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն անցկացվում է չորս ենթածրագրով.
Մրցույթով նախատեսված պահանջներին բավարարող գիտական պարբերականներում հոդված տպագրած երիտասարդ գիտնականներին կտրամադրվի դրամաշնորհ-մրցանակ։ Հայտերի ընտրությունն իրականացվելու է ԵԳԱԾ հանձնաժողովի կողմից։ Մրցույթին յուրաքանչյուր գիտական հոդված կարող է ներկայացվել մեկ անգամ։ Ներկայացվող գիտական հոդվածը պետք է տպագրված և հասանելի լինի առցանց կամ տպագիր տարբերակով։ Գիտական աշխատանքի տպագրության (publication date) կամ առցանց հասանելի դառնալու (available online) ամսաթիվը պետք է լինի 2021 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ: Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 28-ն է։ Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ մրցույթի հայտին՝ այստեղ: |