Новости
20/04/2017
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վլադիմիր Հարությունյանը

    ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանը:
   Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1957 թ.` Լոռու մարզի Քարինջ գյուղում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
    Նա 2006թ-ից ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինս­տի­­տուտի տնօրենն է:

20170419-2.jpg
    Վլադիմիր Հարությունյանի հիմնական աշխատանքները նվիրված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հիմնախնդիր­ներին: Նա ավելի քան 105 գիտական աշխատության հեղինակ է:
    Վլադիմիր Հարությունյանին գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար շնորհվել է  Մովսես Խորենացու մեդալ: 2014 և 2016 թվականներին նա ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող:

19.04.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն