Новости
28/04/2022
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2021թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 12 ակադեմիկոս, 7 թղթակից անդամ, 26 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր: 

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը ներկայացրեց 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի գիտաշխատողները 2021թ-ին հրապարակել են 148 հոդված, որից 99-ը՝ գրախոսվող ամսագրերում (50-ն արտասահմանում), 49 հոդված գիտաժողովների նյութերի ժողովածուներում (10-ն արտասահմանում), 21 թեզիս (10-ն արտասահմանում):

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը նշեց, որ բաժանմունքի գիտական կազմակերպությունների գործունեությունը նպատակաուղղված է եղել հիմնարար և կիրառական բնույթի գիտական նոր կարևորագույն արդյունքների ստացմանը, միջազգային և միջդիսցիպլինար գիտական կապերի ամրապնդմանը:

Մաթեմատիկայի ինստիտուտը շահել է 2 հանրապետական դրամաշնորհ՝ առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմա  և 1 թեմատիկ ֆինանսավորմամբ, Մեխանիկայի ինստիտուտը շահել է 6 հանրապետական դրամաշնորհ՝ պայմանագրային թեմատիկ ֆինանսավորմամբ, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շահել է 1 առաջատար հետազոտությունների աջակցության գիտական դրամաշնորհ և 11 թեմատիկ ֆինանսավորմամբ դրամաշնորհ, 6 միջազգային դրամաշնորհ: «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն ունեցել է 2 տնտեսական պայմանագիր:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 3 միջազգային գիտաժողով, իսկ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը նաև 3 հանրապետական աշխատաժողովներ:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում իրականացվել են և շարունակվում են հետևյալ գիտական թեմաները.

  • Կոլեկտիվ արհեստական բանականությամբ ինքնակազմակերպված անօդաչու թռչող սարքերի երամի վթարակայուն մշտադիտարկման և նպատակային առաջադրանքների իրականացման ծրագրային համակարգ
  • Ինքնակազմակերպվող ԱԹՍ-երի երամի խելացի ամպային հիմնահարթակ՝ բազմա-ագենտային ալգորիթմների և համակարգերի ներգրավմամբ
  • Դեպի հայաստանյան գիտության միջազգայնացում. գիտական հղման հայկական ցուցիչ
  • Ճանաչողության բազմամակարդակ մոդելներ օպտիմալ լուծումների դինամիկ որոնման խնդիրներում
  • Միջազգային գիտական համագործակցություն» ծրագրի «Եղանակային երևույթների փոփոխություններ և օդի աղտոտվածության կանխատեսման համար հեռազննման տվյալների մշակման մեթոդներ՝ օգտագործելով նեյրոնային ցանցեր և խորը ուսուցում
  • Պատկերների տեքստուրային հատկությունների հետ համաձայնեցված ինֆորմատիվ հայտանիշների հավաքակազմի ձևավորման արդյունավետ հաշվողական ընթացակարգերի կառուցում
  • Նորարարական լուծումներ մոնոտոն և գծային կոմբինատոր օպտիմիզացիայում՝ ուղղված կիրառություններին 
  • էլէկտրոնային քվեարկության համակարգեր, ստեգանոգրաֆիկ մոդելներ, վարկածների ստուգում, ունակություն, հուսալիություն
  • Հայ ազգի գիտական ներուժի զարգացման հմնական մարտահրավերներից մեկը. ինչպե՞ս ուղեղների արտահոսքը վերածել ուղեղների ներհոսքի
  • Անօդաչու թռչող սարքի ավտոմատ տեղորոշման և վերալիցքավորման բանական համալիր 
  • Ռազմադաշտում արդյունավետ ինքնուրույն որոշումներ կայացնող համակարգի մշակում:

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում իրականացվել են և շարունակվում են հետևյալ գիտական թեմաները.

  • Կապակցված ֆիզիկական հատկություններով նյութերից պատրաստված բաղադրյալ ալիքատարերում  տարաբնույթ առաձգական տատանոմների և ալիքների տարածման ղեկավարում
  • Օդային ռոբոտ մանիպուլյատորի դինմիկան, կառավարումը և լաբորատոր նմուշի ստեղծումը
  • Քայքայմանմեխանիկայի, շփագիտության և լարոմների կոնցենտրացիաների տեսության ճշգրտված ինտեգրալ  հավասարոմների արտածում և նրանց լուծման համար թվային‐վելուծականմեթոդների մշակում
  • Սեյմիկ պրոցեսների մոդելավորում և մոնիտորինգ համաձայն առաձգականության տեսության և ինկլինմետրերի ցանցի տվյալների: Կիրառություններ Հայաստանում
  • Կոմպոզիցիոն և մագնիսաակտիվ սալերի և գլանային թաղանթների դինմիկայի խնդիրներ
  • Տատանման էներգիայի կուտակումը պեզոէլեկտրիկմետանյութերի միջոցով

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում իրականացվել են «Մեքենայական ուսուցմամբ հզորացված կանխազգուշացնող անալիտիկա ամպային տվյալների կենտրոնների համար» և «Իրական անալիզի մեթոդները կիրառական հավանականությունների տեսության մեջ» թեմաները:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից իրականացվել են և շարունակվում են հետևյալ դրամաշնորհային ծրագրերը.

  • «Համաեվրոպական գիտակրթական մուլտիգիգաբիթ ցանց և հարակից ծառայություններ», Հորիզոն 2020-ի (GEANT) ֆինանսավորմամբ
  • «Արևելյան համագործակցության կապուղիներ», ԵՄ ԱլԳ-ի ֆինանսավորմամբ
  • «Նպաստել գիտական և արդյունաբերական դաշինքների R&D զարգացմանը` համագործակցային և բաց նորարարական պլատֆորմի միջոցով», ERASMUS+ ALL4R&D-ի ֆինանսավորմամբ
  • «Եվրոպայում բաց գիտության ազգային նախաձեռնություններ», Հորիզոն 2020-ի ֆինանսավորմամբ
  • «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան», ARMDOCT-ի ֆինանսավորմամբ:
  • Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
  • «Էներգիայի և հավանականության փոխկապակցվածությունը դասական վիճակագրական ֆիզիկայի մոդելներում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բ. Նահապետյան
  • «Տարբեր ծագման ճեղքերով, հին սողանքային սահեցման մակերևույթով լանջերի կայունության գնահատման որոշ հարցեր», զեկուցող՝ ե.գ.դ., Ս. Հայրոյան
  • «էլեկտրոնային քվեարկության համակարգերի անվտանգության և հուսալիության բարելավման խնդիրներ», զեկուցող՝ ֆ․-մ․գ․դ․ Մ. Հարությունյան: 

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ստացված գիտական և կիրառական արդյունքներն առանձին հրապարակումներով կներկայացվեն ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայքում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.04.2022թ.