| ||||||||
Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի ինստիտուտ, Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն), Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 5 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ և 19 արտասահմանյան անդամ: ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը ներկայացրեց 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: 2021 թվականին բաժանմունքի գիտաշխատողների կողմից տպագրվել է 149 հոդված, որից 97-ը՝ արտասահմանում, 62 թեզիս, որից 55-ը՝ արտասահմանում, 10 մենագրություն, որից 4-ը՝ արտասահմանում, ստացվել է մեկ արտոնագիր: Ակադեմիկոս Լևոն Թավադյանը ներկայացրեց բաժանմունքի կազմակերպությունների կողմից իրականացված և շարունակվող դրամաշնորհային ծրագրերը: ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից իրականացվել են և շարունակվում են հետևյալ ծրագրերը.
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից իրականացվել են հետևյալ ծրագրերը.
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում պետական-նպատակային ծրագրի շրջանակներում հիմնավորվել են Հայաստանում առաջին «Գեոպարկ»-ի ստեղծման նախադրյալները: Առաջարկվող երկրաբանական վտանգների հայկական «Գեոպարկ»-ը կներառի 26 երկրատեղանքներ, որոնք կենտրոնացած են համեմատաբար սահմանափակ 4.573 կմ2 տարածքում, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության 15.3% -ին: Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ստացված գիտական և կիրառական արդյունքներն առանձին հրապարակումներով կներկայացվեն ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայքում: |