Новости
19/04/2022
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ու Վիետնամի Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Առցանց ձևաչափով համագործակցության համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա 

Ասցատրյանը և Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գլխավոր ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը:

Համագործակցությունը ներառելու է փոխադարձ այցելություններ, համատեղ հետազոտական ծրագրեր և մասնակցություն միջազգային ծրագրերին: Համագործակցության համաձայնագրի ստորագրումը կարևոր հիմք կդառնա տաղանդավոր ուսանողների, գիտաշխատողների կրթելու և պատրաստելու գործում, կնպաստի տնտեսության, գիտատեխնիկական ոլորտի զարգացմանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.04.2022թ.