Новости
07/04/2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի կանայք,
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Մայրեր, դուստրեր, քույրեր, Դուք նորի սկիզբն եք, դուք եք սերմանում կյանքի, բարության, գեղեցկության ծիլերը, ջերմացնում ու գունավորում  աշխարհը: 

Մաղթում ենք Ձեզ հավերժ սեր, առողջություն ու խաղաղություն: