ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը մեծ ցավով հայտնում է, որ կյանքի 65-րդ տարում վախճանվել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը:
Հայ տնտեսագիտական հանրությունը ծանր կորուստ կրեց: Պրոֆեսոր Հարությունյանը թողեց գիտական հսկայական ժառանգություն: Նրա հետաքրքրությունների շրջանակը շատ լայն էր ու արժեքավոր: Նա 27 մենագրության և ավելի քան 140 գիտական հոդվածի հեղինակ է:
Վլադիմիր Հարությունյանը 2013 թ-ին պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով, 2014, 2016 և 2018 թթ-ին ճանաչվել էր «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող:
Գիտական հանրությունը խորը կսկիծով սգում է անվանի գիտնականի անժամանակ մահը և վշտակցում նրա հարազատներին ու մտերիմներին:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
07.03.2022թ.