| ||||||||
Ս.թ. մարտի 1-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ կլոր սեղան՝ նվիրված Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության կողմից ստեղծած ռուս-հայկական գործընկերության ինտերակտիվ պատմական քարտեզի ներկայացմանն ու քննարկմանը: Քարտեզը ներառում է տեղեկատվություն 19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների մասին: Այն ցույց է տալիս աշխարհագրական դիրքերը, տեսարանները՝ պատմական և ժամանակակից, ինչպես նաև ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների հերոսների մարտերի և թաղման վայրերի նկարագրությունը, հուշարձաններն ու ամրոցները: Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ողջունելով ներկաներին, ասաց. «Ինտերակտիվ պատմական քարտեզի ստեղծմանն ուղղված այս նախագիծը մեզ համար շատ կարևոր է: Նախագիծը մեկնարկել է անցյալ տարի, ներկայում ունենք պիլոտային տարբերակը: Մենք ակնկալում ենք գիտական հանրության աջակցությունն այս նախագծի կատարելագործման համար»: Ցավոք, մեր հարևանները փորձում են խեղաթյուրել պատմությունը, անգամ ստիպում են ռուսական իշխանություններին հրաժարվել «Արևելյան Հայաստան» արտահայտությունից: Նման քաղաքականությունը, իմ կարծիքով, հղի է գլոբալ ռիսկերով, ինչպիսին են Ղարաբաղի և Նախիջևանի ներառումն Ադրբեջանի կազմի մեջ 20-րդ դարի սկզբին, ինչը 100 տարի անց թույլ տվեց Թուրքիային մտնել Հարավային Կովկասի տարածք և հայտարարել, որ մենք շարունակում ենք մեր նախնինների գործը: Ռուսական իշխանությունները, իմ կարծիքով, պետք է շատ ուշադիր և կշռադատված որոշեն ազգամիջյան և տարածքային բնույթի հարցերը»: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց. «Նման քարտեզը կարող է նպաստել տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը՝ տրամադրելով մատչելի տեղեկատվություն Հայաստանի տարածքում պատմական հուշարձանների վերաբերյալ: Իսկ տուրիզմն այն ուժն է, որը կարող է նպաստել ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլ նաև մշակութային, քաղաքական հարցերի որոշմանը»: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ նախագիծն ունի մեծ և դաստիարակչական նշանակություն երիտասարդների համար. «Ես առաջարկում եմ մեր պատմաբանների հետ համագործակցելով ստեղծել այս քարտեզի կոնտենտը, որի հիման վրա էլ կարելի է ստեղծել ավելի կոնկրետ քարտեզներ և նախագծեր՝ ռուս-հայկական հարաբերությունների պատկերավորման համար»: |