Новости
30/11/2021
ԻԿՐԱՆԵՏ Հայաստան կենտրոնում քննարկվեցին հայ-իտալական գիտական համագործակցության ծրագրերը

   Ս.թ. նոյեմբերի 30-ին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն և հյուպատոսական ու վարչական բաժնի ղեկավար Աննառոզա Կոլանջելոն այցելեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպություն:

   ԻԿՐԱՆԵՏ Հայաստան կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը,  հիմնական գիտական հետազոտություններն ու արդյունքները, իտալական գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ համատեղ ծրագրերը։ Ներկայացվեցին  բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և արբանյակային կայանների տվյալների մշակման  բնագավառներում ԻԿԱՐՆԵՏ-ի տարբեր կենտրոնների և Իտալիայի Տիեզերական գործակալության հետ համատեղ իրականացվող ծրագրերը և ապագա նախագծերը:
   Կողմերը նշեցին աստղաֆիզիկայի բնագավառում հայ-իտալական գիտական համագործակցության կարևորությունը և քննարկեցին համագործակցության  զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   30.11.2021թ.