Новости
20/07/2021
Համատեղ սեմինար Բյուրականի աստղադիտարանի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ու Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի մասնակցությամբ

   Ս․թ․ հուլիսի 16-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) կազմակերպել էր սեմինար ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) և ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի (ՌՖԷԻ) հետ համատեղ, որի ընթացքում քննարկվեցին ինստիտուտների ներկայիս կարգավիճակը, գործունեության հիմնական ուղղությունները և արդյունքները, ինչպես նաև մի շարք գիտակազմակերպական հարցեր՝ նպատակ հետապնդելով փոխադարձ ծանոթանալ յուրաքանչյուր ինստիտուտի գիտական գործունեությանը, խթանել միջճյուղային հետազոտությունները, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցությունները։
   Ներածական ելույթում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը խոսեց գիտության առջև ծառացած խնդիրների մասին։ Այնուհետև օրակարգում 3 հաստատությունների սեմինարն էր` ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի, ՖՀԻ տնօրեն Արամ Պապոյանի և գիտական քարտուղար Պայծառ Մանթաշյանի, ՌՖԷԻ տնօրեն Տիգրան Զաքարյանի և գիտական քարտուղար Աշխեն Եսայանի մասնակցությամբ։ Հաջորդիվ ինստիտուտների պատվիրակությունները՝ տնօրինության անդամներ, գիտահետազոտական բաժինների ղեկավարներ, առաջատար և երիտասարդ գիտնականներ, ունեցան ճանաչողական այց ԲԱ տարածքում՝ 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակ և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։

   Այցի ավարտին մասնակիցները հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

Фотогалерея