Սույն թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) և Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի (ԳԱ) միջև կնքվեց համագործակցության համաձայանգիր: Համաձայանգիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Թաթարստանի ԳԱ նախագահ ակադեմիկոս Մյակզյում Սալախովը:
Համաձայնագրի շրջանակներում կողմերը կիրականացնեն հետազոտություններ հումանիտար, բնական և տեխնոլոգիական գիտությունների ոլորտներում: Համագործակցության շնորհիվ ակադեմիաների գիտնականները կապահովվեն անհրաժեշտ տեղեկատվությամբ համատեղ ծրագրեր, գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Համատեղ կիրականացվի գիտահետազոտական աշխատանքների, գիտատեխնիկական արդյունքների փորձաքննություն, գիտական կադրերի պատրաստում և ատեստավորում, կկազմակերպվեն գիտաժողովներ, սիմպոզիումներ և քննարկումներ:
Հայաստանի և Թաթարստանի ակադեմիաները կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
- Պատմության, հնագիտության և փիլիսոփայության արդի խնդիրներ
- Պատմամշակութային ժառանգության պահպանություն
- Գյուղատնտեսություն և կեսաբանություն
- Ռեսուրսա- և էներգախնայող տեխնոլոգիաներ
- Էկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն
- Բժշկություն և առողջապահություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Կրթություն և կադրերի պատրաստում
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
15.11.2019թ.