| ||||||||
Սույն թվականի մարտի 20-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում (Մարշալ Բաղրամյան պողոտայի 24ա) տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» մրցույթ միջոցառման արդյունքների ամփոփումը և հավաստագրերի հանձնումը: Մրցույթ միջոցառման նպատակն էր տեսական և գործնական գիտելիքներ հաղորդել մանկավարժներին, ուսանողներին և դպրոցականներին երկրաշարժերի առաջացման պատճառների, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցությունների, դրանց գրանցման ժամանակակից մեթոդների, սկբունքների և վերլուծությունների, երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոնների մասին: Մրցույթին մասնակցել է 25 խումբ` ընդհանուր 180 մասնակից, Երևանից, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ուսումնական հաստատություններից: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն |