Новости
31/10/2018
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

    Սույն թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահությունում հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորեց դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա նշեց, որ հայ-ռուսական գիտական կապերը միշտ ամուր են եղել:

20181031_1.jpg
    Կողմերը քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների միջև կնքված պայմանագրով նախատեսված համագործակցության ընթացքը, համատեղ իրականացվող ծրագրերը, նորանոր ծրագրերի իրականացման հնարավորությունները, երիտասարդ կադրերի փոխանակման հարցերը: 
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դեսպան Սերգեյ Կոպիրկինին նվիրեց օրերս ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած ԱՊՀ գիտնականների II ֆորումի և ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների նյութերը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
31.10.2018թ.