Սույն թվականի սեպտեմբերի 19-ին` ժամը 14:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կենսաբժշկության ոլորտում համագործակցության զարգացման հարցերին:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: «Կենսաբժշկական ուսումնասիրությունները ՌԳԱ-ում» թեմայով զեկուզում կներկայացնի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս, նանոկենսատեխնոլոգիայի, իմունաքիմիայի և նյարդային համակարգի կենսաքիմիայի հայտնի մասնագետ Վլադիմիր Չեխոնինը: «Կենսաբժշկական ուսումնասիրությունները ԳԱԱ-ում» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:
Կլոր սեղանի շրջանակներում կքննարկվեն բժշկության մեջ կիրառվող նանոկենսատեխնոլոգիայի, կենսաբանական մոդելների, գենոմիկայի և կենսաինֆորմատիկայի վերաբերյալ հարցեր:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
18.09.2018թ.