Новости
06/07/2018
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին մտավոր սեփականության իրավունքի կարգավորման հարցերը

Սույն թվականի հուլիսի 6-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ  «Մտավոր սեփականության իրավունքի կարգավորում» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կառույցների  տնօրեններ և գիտաշխատողներ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության և «Հայհեղինակ» ՀԿ-ի ներկայացուցիչներ: Ողջունելով քննարկման մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանն ասաց, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է  «ԱՊՀ երկրների գիտնականների ֆորում 2018»-ը, որի շրջանակներում անցկացվելիք կլոր սեղաններից մեկը վերաբերելու է մտավոր սեփականության կարգավորման հարցերին և որ քննարկումը կազմակերպել է`  ի մի բերելու հեղինակային իրավունքի պաշտպանության, մտավոր սեփականության, գյուտերի,  արտոնագրերի,  օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հարցադրումները` կլոր սեղանի ժամանակ քննարկելու համար:

20180706_a1.jpg
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ  Երեմ  Չախոյանի առաջարկով քննարկմանը մասնակից գիտնականները հանդես եկան հեղինակային իրավունքի վերաբերյալ տարաբնույթ հարցերով, որոնց պատասխանեցին  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Հայհեղինակ» ՀԿ-ի ներկայացուցիչները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
06.07.2018թ.