Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին:ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են`
- հայ ժողովրդի կազմավորումը, Հայոց հնագույն պետականությունների պատմություն
- Հայաստանը միջին դարերում, Կիլիկիայի հայկական պետականության պատմություն
- հայ եկեղեցու պատմություն
- հայ ազգային-ազատագրական շարժումների պատմություն
- հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն
- հայ մամուլի, քաղաքական հոսանքների և կուսակցությունների պատմություն
- Հայաստանում ժողովրդագրական գործընթացների ուսումնասիրություն
- Հայաստանի I (1918-1920 թթ.), II (1920–1991 թթ.), III (1991 թ. հետո) հանրապետությունների, ԼՂԻՄ, ԼՂՀ պատմություն
- հայ գաղթավայրերի և Սփյուռքի պատմություն
- Հայոց պատմության աղբյուրագիտություն և պատմագրություն:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը համագործակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, և շատ այլ երկրների համապատասխան գիտական կառույցների հետ: Աշոտ Մելքոնյանը 2002թ-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան, 2004թ-ին` պրոֆեսորի, 2006թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2014թ-ին` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:Աշոտ Մելքոնյանի հիմնական աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության, պետականության հիմնահարցերին: Նա ավելի քան 400 աշխատության հեղինակ է:Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ղեկավարում է 2002թ-ից: Արժանացել է «Մովսես Խորենացի», «Գարեգին Նժդեհ», «Արգիշտի Առաջին», «Վաչագան Բարեպաշտ», ԵՊՀ և Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ոսկե մեդալների:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
13.06.2018թ.