Новости
11/06/2018
ՀՀ ԳԱԱ-ն և Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը քննարկեցին համագործակցության ուղղությունները

Սույն թվականի հունիսի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ հանդիպում Թուլուզի (Ֆրանսիա) Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) և Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) ներկայացուցիչների միջև, որը վարում էր ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը:

20180611_1.jpg
ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական հաշվարկների կենտրոնի ղեկավար Հրաչյա Ասցատրյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ասպիրանտների գրանցած հաջողությունները՝ համատեղ հոդվածներ միջազգային գրախոսվող ամսագրերում և  գիտաժողովներում: Այնուհետև մասնակիցները քննարկեցին մագիստրոսական կրթության դեպքում առաջացող մարտահրավերները և լուծման ուղիները:

20180611_2.jpg
Հանդիպմանը քննարկվեցին համատեղ իրականացվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի ընթացիկ աշխատանքները, հաջողությունները և խնդիրները, ինչպես ապագա անելիքները, մագիստրոսական կրթության վերաբերյալ մարտահրավերները և լուծման ուղիները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
11.06.2018թ.