Սույն թվականի նոյեմբերի 28-ին ժամը 9:00-ին, Երևանում («Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոց, հասցե` Հյուսիսային պող., 5/1 շենք) կմեկնարկի «Ճառագայթման կենսամարկերները շրջակա միջավայրում. ռիսկի գնահատման արդյունավետ միջոցներ» միջազգային եռօրյա գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակներում ոլորտի առաջատար գիտնականները և մասնագետները կքննարկեն շրջակա միջավայրում ճառագայթման ազդեցության գնահատման կենսամարկերների կիրառության առկա և մշակվող ուղղությունները:
Գիտաժողովին կմասնակցեն գիտնականների ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ավստրալիայից, Ալբանիայից, Բելառուսից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ուկրաինայից:
Արծարծվող հիմնական թեմաներն են՝
- ճառագայթման կենսամարկերների զգայունությունը
- կենսամարկերների սպեցիֆիկությունը տարբեր սթրեսային գործոնների ազդեցության նկատմամբ
- Ճառագայթման կենսամարկերների զգայունության կապը ճառագայթման հետևանքների վաղ հայտմաբերման և կանխարգելման հետ
- Ճառագայթման մոնիթորինգի մեթոդաբանական անճշտությունները կենսամարկերները՝ որպես ճառագայթման և դրա ազդեցության գնահատման առավել արդյունավետ միջոց
- ՆԱՏՕ-ի արձագանքման ծրագրերի շրջանակներում կենսամարկերների կիրառման նպատակահարմարությունը ֆինանսական և գործնական տեսանկյունից:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Սալֆորդի համալսարանը (Մեծ Բրիտանիա)՝ ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
27.11.2017թ.