Սույն թվականի նոյեմբերի 8-ին`ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կանցկացվի կլոր-սեղան քննարկում: Կլոր սեղանի ընթացքում կքննարկվեն մասնավոր հատվածի և գիտակրթական հիմնադրամների դերը գիտության զարգացման գործում, նրանց` գիտության մեջ ներգրավելու ուղիները, երիտասարդ գիտնականների արտահոսքի պատճառները և առաջարկվող լուծումները: Մասնավորապես կներկայացվեն Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի (ASDA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) գործունեությունը, դերը գիտության և կրթության զարգացման գործում և երիտասարդ գիտնականների առաջընթացի համար նրանց ընձեռած հնարավորությունները:
Կլոր սեղան-քննարկումն անցկացվելու է Երկրորդ համահայկական գիտական համաժողովի շրջանակներում` hամաժողովին հրավիրված դասախոսների, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների, գիտահետազոտական լաբորատորիաների ղեկավարների, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի, հիմնադրամների ներկայացուցիչների, երիտասարդ գիտնականների մասնակցությամբ:
Երկրորդ համահայկական գիտական համաժողովը նվիրված է Հայկական առաջին հանրապետության 100-ամյակին:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
07.11.2017թ.