Սույն թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի նիստերի կլոր դահլիճում (ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 5) կմեկնարկի «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» խորագրով III միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին կմասնակցեն Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ղազախստանից ժամանած գիտնականներ: Կներկայացվի 68 գիտական զեկուցում երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրների վերաբերյալ: Կքննարկվեն «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրի իրականացման խնդիրները: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից մշակված սարքերի ցուցահանդես:
Գյումրի քաղաքում գիտաժողովի բացումից հետո այն իր աշխատանքը կշարունակի Ծաղկաձոր քաղաքում մինչև նոյեմբերի 4-ը:
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՀՀ Նախագայի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ Կրթության և գիտութան նախարարության Գիտության պետական կոմիտեի, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
31.10.2017թ.