| ||||||||
Գիտական հանրությունը նշում է հանրահայտ ֆիզիոլոգ, գիտության վաստակավոր գործիչ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանը: Գիտական հանրությունը նշում է հանրահայտ ֆիզիոլոգ, գիտության վաստակավոր գործիչ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանը: Սույն թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում (Երևան, Օրբելի փ. 22) կմեկնարկի «Կենսաբանական օբյեկտների ինֆորմացիոն պոտենցիալը» միջազգային գիտական նստաշրջանը՝ նվիրված ակադեմիկոս Լևոն Օրբելու հոբելյանին: Նստաշրջանին կմասնակցեն գիտնականներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Միջոցառմանը կմասնակցեն Լևոն Օրբելու թոռը` Աբգար Օրբելին և ֆիզոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն |