| ||||||||
Հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, Հայ-ռուսական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» հինգերորդ միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է հայկական էպիկական բանահյուսության համակողմանի ուսումնասիրությանը և նրա՝ այլ ժողովուրդների էպոսների հետ ունեցած կապերի բացահայտմանը։ Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան 35 գիտնականներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից։ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն |