| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի գիտաշխատողները նկարագրել են գիտության համար մի շարք նոր բրածո բուսատեսակներ.
Հնէաբուսաբանական ուսումնասիրությունների շրջանակում Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները Որոտան գետի ավազանի վաղ պլեյստոցենի և Արարատի ու Վայոց ձորի սահմանագծի վրա գտնվող Հորթունի պլիոցենյան ֆլորաներ պարունակող նստվածքաշերտերից հայտնաբերել են բրածո բույսերի մոտ 300 տաքսոններ: Արարատի տրավերտինների տեղավայրում Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը և գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Աստղիկ Պապիկյանն աշխարհի պալեոֆլորայի համար առաջին անգամ նկարագրել են մոտ 120 տեսակ, Հայաստանի և Արցախի պալեոֆլորայի համար առաջին անգամ` մոտ 15 նոր ցեղ (Aulacomnium Schwagr., Brassaiopsis Decne. & Planch. և այլն) և մոտ 200 նոր տեսակ: Բացահայտվել է, որ մոտ 50 տաքսոնների ժամանակակից համարժեք տեսակներն այսօր չեն աճում Հայաստանի Հանրապետության տարածքում: Կրտսեր գիտաշխատող, հեռակա ուսուցման ասպիրանտ՝ Նարինե Հայրապետյանը բրածո ծաղկափոշու ուսումնասիրման պահին «Բոլոր ընտանիքները, բացառությամբ Eucommiaceae, ներկայացվել են Հայաստանի ներկայիս ֆլորայում, իսկ 15 ցեղ չի հանդիպել Հայաստանի ներկայիս ֆլորայում: Դրանք են՝ Tsuga, Alnus, Brassaiopsis, Eleutherococcus, Eucommia, Ostrya, Parrotia, Pterocarya և այլն»,- ասաց հետազոտության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը: Նա նշեց, որ հայտնաբերել են նաև ՀՀ բրածո ֆլորայի համար հարյուրից ավելի նոր տաքսոններ՝ հիմնված բրածո ծաղկափոշու և բույսերի այլ միկրոմնացորդների վրա: Կրտսեր գիտաշխատող՝ Էլեն Հակոբյանը Ծովինար-1 տեղավայրի նմուշների ուսումնասիրման պահին «Վաղ պլեյստոցենյան և ժամանակակից կլիմայական պայմանների համեմատությամբ բացահայտվել է, որ Որոտանի ավազանի միջին հոսանքների ներկա կլիմայական պարամետրերը համապատասխանում են Սիսիանի դիատոմիտային ստվարաշերտերի բրածո բուսականությամբ բացահայտված վաղ պլեյստոցենի պալեոկլիմայի միջին տարեկան ամենացուրտ և համեմատաբար խոնավ պարամետրերին: Իրականացված աշխատանքները բացահայտում են նախկին կլիմայական տատանումների պարամետրերը և օգնում են կանխատեսել ապագա կլիմայական փոփոխությունները»,- ասաց Իվան Գաբրիելյանը: Գիտաշխատող, կ.գ.թ. Աստղիկ Պապիկյանը բնափայտի հավաքածուների սենյակում Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտին հատկացված բազային ֆինանսավորման շրջանակներում:
Երիտասարդ գիտաշխատողները աշխատանքի պահին Ուսումնասիրությունների արդյունքները տպագրվել են և շարունակում են տպագրվել միջազգային Springer շարքին պատկանող ամսագրերում.
Ներկայում Իվան Գաբրիելյանի ղեկավարությամբ Բուսաբանության ինստիտուտի գիտական խումբը Ֆրանսիայի Լիլլի համալսարանի հետ համատեղ իրականացնում է ՀՀ տարածքի պալեոզոյան ֆլորայի ուսումնասիրություն:
Հետազոտություններին մասնակցում են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի երիտասարդ գիտնականներ Աստղիկ Պապիկյանը, Նարինե Հայրապետյանը, Էլեն Հակոբյանը, Սիրուշ Խաչատրյանը, ովքեր մասնագիտական հմտություններ են ստացել Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, ինչպես նաև կամավորներ Հայաստանից և արտերկրից:
Վաղ պլեյստոցենյան Շամբ-1 տեղավայրում
|