| ||||||||
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի «Обобщенно-Ньютонова теория Всемирного тяготения и Черные Дыры» («Համաշխարհային ձգողականության ընդհանրացված-նյուտոնյան տեսությունը և Սև Խոռոչները») մենագրությունը: Գրքում ներկայացված է հեղինակի կողմից հայտնաբերված մարմինների միջև կենտրոնական փոխազդեցության նոր տեսակ, որից որպես մասնավոր դեպք հետևում է նյուտոնյանը: Ցույց է տրված, որ այդ, շատ ավելի ուժեղ դաշտում գտնվող մարմնի շարժման հետագիծը դարձյալ կարող է հանդիսանալ կոնական հատույթ՝ շրջանագիծ, էլիպս, պարաբոլ, հիպերբոլ, սակայն «փախչելու արագությունը» (երկրորդ կոսմիկական արագություն) շատ ավելի մեծ է, քան նյուտոնյանը: Կապ է հաստատված նոր տիպի կենտրոնական փոխազդեցության և «իրադարձությունների հորիզոնի» միջև, կոսմոլոգիայում Շվարցշիլդի հայտնի շառավղի և նյուտոնյան գրավիտացիոն շառավղի միջև: «Ցույց է տրված, որ «Սև Խոռոչները» ենթարկվում են այդ նոր կենտրոնական փոխազդեցությանը: «Սև Խոռոչի» խտությունն էապես փոքր է նյուտոնյանից, իսկ ծավալը՝ հակառակը»,- ասաց ակադեմիկոս Աղալովյանը: Ըստ մենագրությունում ներկայացված արդյունքների` բոլոր «Սև Խոռոչները» կարող են դասակարգվել` համաձայն իրենց զանգվածի մեծության, Շվարցշիլդի շառավղի և գրավիտացիոն դաշտի ինտեսիվության ցուցիչի (նոր պարամետր, մտցված հեղինակի կողմից): Կարևորագույն արդյունքները շարադրված են նաև անգլերեն: ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին |