COVID-19
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Թագավարակի հետ կապված հետազոտությունների իրականացման ընթացիկ վիճակի և առաջարկների մասին 

1. Ընթացիկ հետազոտություններ 
Ա/ Ֆեյսբուկյան հարթակում ստեղծվել է վիրտուալ դաշտային աշխատանքներ իրականացնող հետազոտական խումբ՝ https://www.facebook.com/groups/244046123298378/members/ (խմբում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ի ազգագրագետները՝ 17 մարդ): Խումբը դասակարգված եղանակով գրանցում է թագավարակի հետ կապված առօրյա պրակտիկաների փոփոխությունները, վիրտուալ տարածքի թեմատիկ ընդլայնումը, թագավարակին վերաբերող գիտական քննարկումները, ինչպես նաև ներկայացնում համացանցից դուրս կատարված դաշտային դիտարկումները: Ընդհանուր առմամբ այժմ առանձնացված են 23 թեմատիկ բլոկներ, որոնց թիվն ամեն րոպե կարող է փոխվել՝ կախված դաշտային գրանցումներից: 
Բ/ Համագործակցության առաջարկներ ենք ստացել անգլիացի հայտնի մարդաբան Ադամ Կուպերից՝ մասնակցելու համաճարակների միջազգային համեմատական մարդաբանական կազմակերպվելիք հետազոտությանը: 

2. Առաջարկներ
Առաջարկում ենք ՀՀ գիտության կոմիտեի շրջանակներում ստեղծել միջմասնագիտական փորձագիտական հանձնախումբ՝ թագավարակի հետ կապված հետազոտությունների նախընտրելի թեմատիկ ուղղությունների և թեմաների առաջարկների փաթեթ ձևավորելու և ՀՀ գիտության կոմիտեի՝ արդեն իսկ մշակված ընթացկարգերով ֆինանսավորվող նպատակային ծրագրերի մրցույթ հայտարարելու համար: Ստորև ներկայացնում ենք մշակութային մարդաբանության տեսանկյունից ինստիտուտի մասնագետների առաջարկած թեմաների ցանկը. 
Կորոնավիրուսի պայմաններում արդիական գիտական թեմաներ և/կամ գիտական միջոցառումներ 
1. Հիգիենայի մասին պատկերացումներն ու պրակտիկաները Հայաստանում. ավանդականը և արդիականը: 
2. Արդիականացումը ճգնաժամերի պայմաններում՝ տարբերությունները պատերազմի, բնական աղետի, համավարակի, էներգետիկ ու տնտեսական ճգնաժամերի իրավիճակներում: 

3. Կրթությունն ու գիտությունը թագավարակի պայմաններում.
3.1. Հեռավար կրթության մարդաբանական ուսումնասիրություն. հնարավորություններ, մարտահրավերներ, զարգացումներ:
3.2. Հեռավար կրթության և գիտության համագործակցության հնարավոր զարգացումները:
3.3. Հանրակրթությունը տնային պայմաններում:

4. Գլոբալացման գործընթացները և կորոնավիրուսը. 
4.1. Գլոբալացում և ազգային պետություն: 
4.2. Քաղաքականությունը համավարակի պայմաններում. բաց հասարակությո՞ւն, թե՞ ամբողջատիրություն՝ pro & contra: 
4.3. Բազմաբեևեռային աշխարհակարգի հնարավորություններն ու սահմանափակումները: 

Համավարակի ու արտակարգ իրավիճակի պայմաններում կանխատեսվող հիմնախնդիրների և դրանց ընթացիկ լուծումներին նպաստող հետազոտություններ
1. Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակում ձևավորվող սոցիալ-մարդաբանական հիմնախնդիրները և դրանց հաղթահարման էթնոմշակութային առանձնահատկությունները: 
2. Հասարակությունում դրական վարքագիծ ձևավորող պատկերագրությունը, վերբալ և ոչ վերբալ նշանները և դրանց հնարավոր ազդեցությունը առցանց և իրական սոցիալական միջավայրերում: 
3. Հասարակական դրական վարքագիծ ձևավորող ուղերձները համավարակի ու արտակարգ իրավիճակի պայմաններում. Առկա իրավիճակ և հնարավոր զարգացումներ: 4. Համակեցության ու փոխօգնության ձևերի զարգացման վրա ազդող սոցիալմշակութային և մարդաբանական հնարավոր գործոնները: 
5. Ինչպես ապրել համավարակի պայմաններում. սոցիալ մշակութային դրական ու բացասական ներկա փորձառությունները և հնարավոր զարգացումները: 6. Վարքագծային առանձնահատկությունները և դրանց վրա ազդող մշակութային գործոնները. Միջազգային փորձն ու Հայաստանը: 7. Սոցիալապես անապահով և խոցելի խավերին փոխօգնություն կազմակերպելու հիմնախնդիրը և դրա լուծմանը նպաստող ազգային ու մշակութային հնարավոր առանձնահատկությունները: 
8. Իշխանությունը և հասարակության կառավարելիության սոցիալ-մշակութային հիմնախնդիրները համավարակի ու արտակարգ իրավիճակի պայմաններում: 
9. Համաճարակի ու արտակարգ իրավիճակի շարունակության դեպքերում հասարակական և սոցիալ-հոգեբանական հնարավոր զարգացումները և բացասական սցենարների կանխարգելման վրա ազդող հնարավոր սոցիալ-մշակութային գործոնները: 
10. Խուճապի և տագնապի կանխարգելման շուրջ հասարակական ու մշակութային առկա պոտենցիալը և այն գործունեության մեջ դնելու հնարավոր մեխանիզմները: