Новости
16/04/2022
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը հայտարարում է ընտրություն օրգանական քիմիայի ինստիտուտի ֆոսֆորօրգանական միացությունների և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի Օպտիկական սպեկտրոսկոպիայի լաբորատորիաների վարիչների թափուր տեղերի համար

Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա գիտական կազմակերպության» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 16-րդ կետի՝ թեկնածություն ա-ռաջադրելու իրավունք ունեն համապատասխան բաժանմունքի բյուրոն, Կենտրոնի գիտատեխնիկական խորհուրդը և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:

Առաջադրված թեկնածուի համար կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճանի առկայությունը պարտադիր է:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում
  2. Լուսանկար
  3. Քաղվածք աշխատանքային գրքույկից
  4. Ինքնակենսագրություն
  5. Բարձրագույն կրթության, գիտական աստիճանի և գիտական կոչման դիպլոմների պատճենները
  6. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  7. Գիտական աշխատությունների ցուցակ
  8. Բնութագիր աշխատավայրից:

Թեկնածուի հիմնավորված առաջադրումը վերոնշյալ փաստաթղթերի հետ միասին, 15 օրվա ընթացքում (հայտա-րարության հրապարակման օրվանից), խնդրում ենք ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ գիտքարտուղարին:

0014, Երևան, Ազատության 26, հեռ. 28-52-91

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն:



Сайт последний раз обновлялся:  15:32, 20/12/2024

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19 - Поиск