Новости
21/12/2021
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի օրգանական քիմիայի և նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտները հայտարարում են ընտրություն պոլիմերային դիսպերսիաների և արոմատիկ միացությունների սինթեզի լաբորատորիաների վարիչների թափուր տեղերի համար

    Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 16-րդ կետի՝ թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն համապատասխան բաժանմունքի բյուրոն, գիտական կոլեկտիվը և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:

    Առաջադրված թեկնածուի համար կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճանի առկայությունը պարտադիր է:

    Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում
  2. Լուսանկար
  3. Քաղվածք աշխատանքային գրքույկից
  4. Ինքնակենսագրություն
  5. Բարձրագույն կրթության, գիտական աստիճանի և գիտական կոչման դիպլոմների պատճենները
  6. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  7. Գիտական աշխատությունների ցուցակ
  8. Բնութագիր աշխատավայրից:

    Թեկնածուի հիմնավորված առաջադրումը վերոնշյալ փաստաթղթերի հետ միասին 30 օրվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից) խնդրվում է ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ գիտքարտուղարին հետևյալ հասցեով:
    0014, Երևան, Ազատության 26, հեռ. 28-52-91
    ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն



Сайт последний раз обновлялся:  14:12, 22/11/2024

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19 - Поиск