Համաձայն ՀՀ ԳԱԱ ՔՖԻ ՊՈԱԿ-ի կանոնադրության 33-րդ և 34-րդ կետերի, ինստիտուտի գիտական ստորաբաժանումների ղեկավարներն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդի կողմից` հինգ տարի ժամկետով: Ընտրվելու մասին որոշումն ընդունվում է գիտական խորհրդի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ`մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
Լաբորատորիայի վարիչի պաշտոնի համար կարող է դիմել այն անձը, ով՝
- ունի գիտական աստիճան,
- վերջին 5 տարիների ընթացքում հրապարակել է առնվազն տաս գիտական հոդված գրախոսվող ամսագրերում, որից առնվազն հինգ գիտական հոդվածն ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների ազդեցության գործակից ունեցող, «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման քառորդներում (այսուհետ՝ Q1–Q4) և Scopus կամ Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում (https://www.scimagojr.com/journalrank.php),
- վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել է առնվազն երկու հանրապետական կամ միջազգային դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը որպես ղեկավար կամ կատարող,
- վերջին 5 տարիների ընթացքում զեկուցումով (բանավոր կամ ստենդային) մասնակցել է միջազգային գիտաժողովի(ների)։
Լաբորատորիայի վարիչի թեկնածուն պետք է ներկայացնի իրատեսական, հիմնավորված և միաժամանակ հավակնոտ, բեկումնային և գիտական կադրերի պատրաստմանը միտված գիտական նախագիծ, որն իրականացվելու է առաջիկա հինգ տարվա ընթացքում, 6-7 անձից բաղկացած գիտական անձնակազմի կողմից:
Առաջադրվող թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում
- Երկու լուսանկար /3 x 4/
- Ինքնակենսագրություն
- Բարձրագույն կրթության, գիտական աստիճանի և գիտական կոչման դիպլոմների պատճենները
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
- Վերջին 5 տարում հրապարակած գիտական աշխատությունների ցանկը (վավերացված վերջին աշխատանքի վայրի կնիքով)
- Բնութագիր աշխատավայրից
- Անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցքարտ) պատճենները:
Թեկնածուների հիմնավորված առաջադրումները վերոնշյալ փաստաթղթերի հետ, մեկ ամսվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից), խնդրվում է ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՔՖԻ ՊՈԱԿ-ի գիտական քարտուղարին հետևյալ հասցեով՝ Երևան, 0014, Պ. Սևակի փող., 5/2, հեռ. +(374 60)62 35 81:
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ.
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ