Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Михаил Пиотровский
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Научные результаты
11/04/2022
ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում հետազոտվել է սեյսմիկ նախանշանների ձևավորման կախվածությունը սպասվող ուժեղ երկրաշարժերի օջախի մեխանիզմից

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում հետազոտվել է սեյսմիկ նախանշանների ձևավորման կախվածությունը սպասվող ուժեղ  երկրաշարժերի օջախի մեխանիզմից: 

Հետազոտական աշխատանքների ղեկավար, ինստիտուտի Սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարիամ Մկրտչյանը  բացատրում է. «Հետազոտություններում օգտագործվել է այն հայտնի հանգամանքը, որ սպասվող ուժեղ (M≥6,0) երկրաշարժերին նախորդող ժամանակահատվածում կարող են դիտվել  թույլ սեյսմիկայնության պարբերական տատանումներ, որոնք նկատվում են սպասվող երկրաշարժի օջախային գոտում 3-5 տարվա ընթացքում և հասնում առավելագույնի 0.6-1.8 տարի առաջ։

Սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտում թույլ սեյսմիկայնության անոմալ ռեժիմի ուսումնասիրման նպատակով մեր կողմից հետահայաց մոտեցումով կատարվել է Հայաստանի լեռնաշխարհի և հարակից շրջանների մի շարք ուժեղ երկրաշարժերին նախորդող սեյսմիկ իրավիճակի վերլուծություն։ Կատարվել է սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտու ձևավորման տեղայնացումն ըստ նախորդող թույլ երկրաշարժերի էպիկենտրոնների տարածաժամանակային պատկերի, ֆոնային սեյսմիկայնության առանձնահատկությունների հիման վրա։ Հաստատվել է ֆոնային սեյսմիկայնության կարևոր հատկությունը. թույլ երկրաշարժերի էպիկենտրոնները ժամանակի ընթացքում ենթարկվում են միգրացիայի դեպի սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտի: Տեղի է ունենում խմբավորման և կենտրոնացման գործընթաց։ Ուժեղ երկրաշարժերի նախանշան հանդիսացող այս երևույթը դրսևորվում է թույլ երկրաշարժերի էներգետիկ մակարդակի լայն տիրույթում»։

Ուժեղ երկրաշարժին նախորդող թույլ կամ ֆորշոկային երկրաշարժերը համատեղվում են խզման երկայնքով տեղի ունեցող կրիպային երևույթների (սողք) հետ: Դրանք կարող են հանդիսանալ որպես սեյսմիկ նախանշաններ երկրաշարժերի կանխատեսման խնդիրների լուծման ժամանակ։ Այս օրինաչափությունը հաստատվել է ԱՄՆ-ի Պարկֆիլդի շրջանում՝ Սան-Անդրեասի բեկվածքի տարածքում։

Սակայն հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր, որոնց առաջացման մեխանիզմը կապված չէ կրիպային երևույթների հետ, և չի դիտվում սեյսմիկայնության ֆոնի ակտիվացում ֆորշոկային երկրաշարժերի տեսքով: Այդպիսին էր 1988թ-ին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժը։ Այն չուներ ֆորշոկային երկրաշարժերի շարք, տեղի էր ունեցել ընդամենը երկու ֆորշոկ. մեկը՝ շատ թույլ, մյուսը՝ M=3 մագնիտուդով՝ ուժեղ ցնցումից 16 ժամ առաջ։ Տարածքի այլ երկրաֆիզիկական դաշտերի տվյալներն այս երկրաշարժից առաջ նույնպես թույլ չտվեցին բացահայտել որևէ նշանակալից անոմալիա, որը կդիտվեր որպես նախանշան։ Դիտվել էին որոշակի մթնոլորտային և կենսաբանական նախանշաններ, որոնք միարժեք կապ այս երկրաշարժի հետ չեն ցուցաբերել։

Նշված առանձնահատկություններն  օգտագործվել են հետազոտելու համար նախապատրաստվող ուժեղ երկրաշարժերի օջախներում տեղի ունեցող ֆիզիկական գործընթացների առանձնահատկությունների տվյալները  երկրաշարժերի օջախների մեխանիզմների պարամետրերի հետ համադրելու միջոցով։

«Արդյունքում ստացվում է, որ երբ սպասվող ուժեղ երկրաշարժի օջախի մեխանիզմի տիպն իրենից ներկայացնում է վերնետք կամ վրաշարժ, առանձնապես բարձր սեղղման գոտում և խզման հարթության կտրուկ անկման պայմաններում` ≥60օ, թույլ սեյսմիկայնության ակտիվությունը կամ բացակայում է, կամ շատ թույլ է արտահայտված, օրինակ` Սպիտակի օջախային գոտին։ Կողաշարժ  օջախի մեխանիզմի տիպի ժամանակ, երբ խզումնային համակարգի տեկտոնական կարի գոտում տեղի են ունենում կրիպային տեղաշարժեր, ակտիվանում է սեյսմիկայնությունը,  թույլ երկրաշարժերին հատուկ տարածաժամանակային բաշխման տեսքով և օրինաչափություններով, ինչպես, օրինակ, Անատոլիական խզումային գոտում տեղի ունեցած Վանի 1976թ-ի և 2011թ-ի ուժեղ երկրաշարժերի ժամանակ: Այսպիսով, երկրաշարժերի տվյալների համադրումն օջախների մեխանիզմների պարամետրերի հետ և հետագա վերլուծությունը ցույց են տալիս, որ սպասվող ուժեղ երկրաշարժերի օջախների ձևավորման մասին պատկերացումներում հաճախ անհրաժեշտ է հաշվի առնել երկրակեղևի սեյսմածին հատվածների, խզումային գոտիների առանձնահատկությունները», - ասաց Մարիամ Մկրտչյանը։ 

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաբանության բաժնի թեմատիկ և բազային ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում։

Աշխատանքների հիմնական արդյունքները զեկուցվել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Գեոկոսմոսի խնդիրները» և Երևանում տեղի ունեցած «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» գիտաժողովներում: Առաջարկ է ստացվել ներկայացնել հոդվածը «Universal Journal of Geoscience»  ամսագրին։    

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11.04.2022թ.


Анонсы
Публикации в прессе
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
с 01.01.2005г. сайт посещался
7 181 834

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  15:32, 20/12/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am