Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Научные результаты
07/10/2022
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ սենյակային ջերմաստիճանում գրանցվել են ալկալիական մետաղի գոլորշի պարունակող նանոբջջի կլանման և ֆլուորեսցենցի սպեկտրեր

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ սենյակային ջերմաստիճանում գրանցվել են ալկալիական մետաղի գոլորշի պարունակող նանոբջջի կլանման և ֆլուորեսցենցի սպեկտրերը, ինչը կարևոր է համապարփակ համակարգերում կիրառությունների համար։

«Աշխատանքի կիրառական նշանակությունը մեծ է, քանի որ այն թույլ է տալիս օպտիկական երևույթների բազմաթիվ առանձնահատկություններ ուսումնասիրել սենյակային՝ 200C ջերմաստիճանում: Մինչ այդ նանոբջիջը տաքացվում էր մինչև 1200C: Նանոբջիջը կարող է օգտագործվել արտաքին մագնիսական դաշտերի հետազոտություններում՝ 10-10000 Գս տիրույթում, ընդ  որում, կարելի է չափել ինչպես համասեռ, այնպես էլ խիստ անհամասեռ արտաքին մագնիսական դաշտեր»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի  Ատոմական սպեկտրոսկոպիայի լաբորատորիայի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Դավիթ Սարգսյանը:

Նանոբջիջը բաղկացած է երկու շափյուղե թիթեղներից, որոնց միջև հեռավորությունը մազի հաստությունից 1000 անգամ փոքր է: Այսպիսի բարակ հաստություններում գտնվում են Cs-ի ատոմական գոլորշիները: Ատոմական գոլորշիների ջերմային շարժման հետևանքով տեղի է ունենում Cs-ի ռեզոնանսային անցումների հսկայական լայնացում (Դոպլերի երևույթ): Լազերային սպեկտրասկոպիայում գոյություն ունեցող ամենից տարածված ենթադոպլերյան մեթոդը կլանման հագեցման (ԿՀ) մեթոդն է, որը սակայն, ըստ Դավիթ Սարգսյանի, ունի թերություն, քանի որ ռեզոնանսային անցումներից բացի սպեկտրում գրանցվում են «լրացուցիչ» անցումներ: «Կլանման

 

հագեցման մեթոդով ձևավորված ատոմական անցումների ինտենսիվությունները չեն համապատասխանում գրականության մեջ բերված այդ անցումների իրական ինտենսիվություններին: Ի տարբերություն այդ մեթոդի, նանոբջջի կլանման կամ ֆլուորեսցենցիայի սպեկտրերում գրանցվում են զուտ ատոմական ռեզոնանսային անցումներ, և դրանց ինտենսիվությունները ճշգրտորեն համընկնում են գրականության մեջ բերված անցումների իրական ինտենսիվություններին: Հետևաբար, նանոբջիջը կարող է օգտագործվել որպես ատոմական անցումների հաճախային նշիչ: Տվյալ աշխատանքում ցույց է տրված, որ ֆոտոընդունիչի զգայնության մեծացումը թույլ է տալիս նանոբջիջն օգտագործել սենյակային ջերմաստիճանում»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բազային ֆինանսավորման շրջանակներում:

Հետազոտության արդյունքները տպագրվել են ЖЭТФ գիտական ամսագրում (A. Sargsyan, R. Momier, A. Papoyan, D. Sarkisyan, Journal of Experimental and Theoretical Physics 133 (4), 404-410 (2021)):

«Հետևելով ինտերնետային կայքում տվյալ աշխատանքի բեռնումներին՝ կարելի է վկայել, որ աշխատանքը մեծ հետաքրքրության է արժանացել արտասահմանյան գիտնակաների կողմից»,- նշեց Դավիթ Սարգսյանը:
Աշխատանքային խմբի մասնակիցներն են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողներ Արմեն Սարգսյանը, Արամ Պապոյանը, Դավիթ Սարգսյանը, Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի ասպիրանտ Ռոդոլֆ Մոմյեն:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07.10.2022թ.


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 157 471

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  14:12, 22/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am