Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Научные результаты
14/12/2021
Գիտնականները նորովի անդրադարձել են հին գրանիտոիդների ծագումնաբանությանը

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտնականները շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո նորովի անդրադարձել են հին գրանիտոիդների ծագումնաբանությանը, պետրոլոգիական-երկրաքիմիական կազմի առանձնահատկություններին ու հասակի հարցերին: Նրանց գիտական հետազոտությունների արդյունքում հիմնավորվել է հին գրանիտոիդային մագմատիզմի գենետիկ կապը համեմատաբար տևական և էպիզոտիկ Անդյան տիպի սուբդուկցիոն (երբ օվկիանոսային հատակը՝ սալը կամ լիթոսֆերան, շնորհիվ իր համեմատաբար բարձր տեսակարար կշռի, ստիպված է խորասուզվել մայրցամաքային սալի կամ լիթոսֆերայի տակ, որոնք աչքի են ընկնում ակտիվ երկրաշարժերով, հրաբուխներով՝ ինչպիսին Անդերն են Հարավային Ամերիկայի արևմտյան ափեզրում) իրավիճակների հետ։ Գրանիտոիդների ներկայությունը վկայում է Պրոտո-, Պալեո- և Նեոթետիս ավազաններում հարավ-ուղղված սուբդուկցիայի հնարավորությունը գոնդվանական (հարավային սուպեր մայրցամաք, որը ձևավորվել է ավելի քան 550 միլիոն տարի առաջ և սկսել է տրոհվել մոտ 180 միլիոն տարի առաջ) Հարավ-հայկական միկրոսալի տակ ուշ մինչքեմբրի (նախքան 542 միլիոն տարին), ուշ պալեոզոյի և ուշ յուրայի ժամանակաշրջաններում:

    «Ծաղկունյաց անտիկլինորիումի մինչքեմբրի, ուշ պալեոզոյի և ուշ յուրայի գրանիտոիդային մագմատիզմը (կենտրոնական-հյուսիսային Հայաստան)» թեմայով աշխատանքներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի հայտարարած մրցույթի շրջանակներում: Թեմայի ղեկավարը ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, տիեզերքի մասին գիտությունների (Ֆրանսիա) դոկտոր Ղազար Գալոյանն է:

    Ծաղկունյաց անտիկլինորիումը (անտիկլինորիումը խոշոր ուռուցիկ լեռնածալքավոր, բազմակամար կառույց է, որը բաղկացած է մի շարք անտիկլինալ (ուռուցիկ) և սինկլինալ (գոգավոր) երկրորդական ծալքերից), որի հիմնական տարածումը համընկնում է Ծաղկունյաց լեռնաշղթային, Հայաստանի տարածքի ամենահին ապարներից կազմված լեռնածալքավոր կառույց է՝ բարդացված մի շարք խզումներով և մագմատիզմով։ Այն իր մեջ է ներառում մինչքեմբրի հասակի, հիմնականում, նախկին նստվածքային ծագման ապարները, որոնք հետագայում մի քանի անգամ ենթարկվել են փոխակերպության՝ հանգեցնելով մայրցամաքի մեր տեղանքի «բյուրեղային հիմքի» ձևավորմանը։

    «Աշխատանքն ամփոփ կերպով տվեց Ծաղկունյաց անտիկլինորումի սահմաններում մերկացող թթու կազմի՝ գրանիտոիդային (գրանիտանման՝ ապարում սիլիցիումի պարունակությունը ավելի քան 63%) մի շարք ինտրուզիաների (խորքում ներդրված մագմային մարմիններ, որոնք այսօր հայտնվել են մակերևույթում) ընդհանուր երկրաբանական, պետրոլոգիական, երկրաքիմիական և երկրաժամանակագրական հարցերի պատասխանը», - ասաց Ղազար Գալոյանը: 

    Հետազոտական աշխատանքներին մասնակցել են նաև երկու՝ Թայվանի ազգային և Թայվանի ազգային Չունգ-Չենգ համալսարանների գիտնականները: 

    «Գրանիտոիդային ինտրուզիաների հասակային ստորաբաժանումն ուղիղ երկրաբանական դիտարկումներով զգալի բարդություններ է ներկայացնում՝ հաշվի առնելով շրջանի շերտագրական անընդհատ կտրվածքի բացակայությունը, ապարների տարբեր աստիճանի մետամորֆացման հանգամանքը, մետամորֆիզմի հստակ հասակի կամ հասակների բացակայությունը և շրջանի տեկտոնական բարդացվածությունը: Բացը լրացնելու համար մեզ օգնության հասան թայվանական մեր գործընկերները, որոնց հետ վերջին մեկ տասնամյակում մեծաքանակ և հավաստի իզոտոպային հասակներ ու երկրաքիմիական անալիտիկ արդյունքներ ստացանք Հայաստանի ու Արցախի տարածքներից տարատեսակ և տարահասակ մագմային ապարների վրա։

    Գերիշխող այն պատկերացումը, որ պլագիոգրանիտների զանգվածներն ամենահինն են (Rb-Sr մեթոդ, 685±77 միլիոն տարի) Հայաստանում՝ մեզանում կասկած հարուցեց դաշտում՝ հաշվի առնելով արտաքուստ նրանց չդեֆորմացված լինելու փաստը, իսկ Թայվանում այս ապարներից ընտրված ցիրկոնի հատիկներում (U-Pb մեթոդ) ստացված նոր հասակագրումները տվեցին միջինից-ուշ պերմիան (մոտ 270-250 միլիոն տարի) հասակ։ Բացի այս, մեր նոր U-Pb հասակագրումները (մոտ 545-530 միլիոն տարի) չհաստատեցին նաև գրանիտագնեյսների հայտնի (Rb-Sr, 610±36 միլիոն տարի) հասակը Բջնիի տեղամասում, որոնք ամենավերջին երկրաժամանակագրական սանդղակում (2021թ.) համընկնում են մինչքեմբր-վաղ քեմբրի սահմանագիծ-պալեոզոյի սկզբին։ Համեմատաբար ավելի հին (շուրջ 20 միլիոն տարի) հասակներ ստացվեցին նաև շրջանում առավել լայն տարածում ունեցող տոնալիտային ֆորմացիայի (որը ներառում է դիորիտ-քվարցային դիորիտ- տոնալիտ-գրանիտային կազմի ապարները)  թթու կազմի ապարների համար՝ 155-140 միլիոն տարի», - ասաց Ղազար Գալոյանը:

    Նա նշեց, որ հետաքրքիր տեղեկություններ են ստացվել նաև պետրոլոգիական և, հատկապես, երկրաքիմիական տվյալների վերլուծության արդյունքում։ 

    «Որոշված քիմիական տարրերի վարքի վերլուծությունից պարզվեց, որ վերոհիշյալ երեք հասակային խմբերին պատկանող բոլոր գրանիտոիդային ապարները (կամ դրանց զանգվածները) մատնանշում են սուբդուկցիոն պրոցեսների հետ առնչվող մագմային իրադարձություններ՝ առնվազն համապատասխան ժամանակահատվածներում։ Ստացված նյութի և, հատկապես, անատոլիա-փոքր կովկաս-իրանական տարածաշրջանի մասին գրականության տվյալների վերլուծությունից պարզվեց, որ հետազոտված գրանիտոիդային ապարները երկրաքիմիական առումով հանդիսանում են ցամաքային (Անդյան) աղեղային տիպի առաջացումներ, որոնց ժամանակակից անալոգները ձևավորվում են, օրինակ, Անդերում՝ ցամաքային եզրամասի տակ Խաղաղ օվկիանոսի մաս կազմող Նասկայի սալի (օվկիանոսային լիթոսֆերայի տեկտոնական սալ, որը կլանման հաշվին սուզվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ակտիվ ծայրամասի տակ)   խորասուզման (սուբդուկցիայի) արդյունքում», - ասաց Ղազար Գալոյանը։

    Հետազոտության արդյունքները զեկուցվել են հայ-իրանական և միջազգային (Goldschmidt-2019) գիտաժողովներում։ Ստացված հիմնարար տվյալները վերլուծվել և ամփոփվել են «Galoyan Gh.L., Chung S.-L., Melkonyan R.L., Lee Y.-H., Atayan L.S., Ghukasyan R.Kh., Khorenyan R.H., Grigoryan A.G., Sahakyan S.S., Avagyan N.A. Late Neoproterozoic-Early Cambrian, Late Paleozoic and Late Jurassic granitoid magmatism on the Northern active margin of Gondwana, Tsaghkunyats anticlinorium of Lesser Caucasus (Central-Northern Armenia). Proceedings NAS RA, Earth Sciences, v.73, 2020, N2, 16-43.» ծավալուն հոդվածում: 

14.12.2021թ.
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 156 353

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:48, 21/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am