Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Степан Есаян
Д.ф.-м.н., профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Трибуна молодого ученого
Աշխեն Գևորգյան

ԵԳԱԾ-ի «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» շահառու

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի հայցորդ Աշխեն Գևորգյանը և Թուրքիայի բաժնի գիտաշխատող Վերոնիկա Թորոսյանն ուսումնասիրելու են 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Իրանի և Թուրքիայի մրցակցային քաղաքականությունը տարածաշրջանում, դրա հետևանքները տարածաշրջանի և Հայաստանի համար։ 

«Iran-Turkey Competitive Policy in the South Caucasus: Armenia’s Security Risks and Opportunities» թեմայով նրանք ճանաչվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացվող «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» շահառուներ։ Թեմայի արտասահմանյան խորհրդատուն Թեհրանի համալսարանի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Էլահե Քուլային է։

«Ի սկզբանե Վերոնիկայի հետ նախատեսել էինք ներկայացնել թեմա, որը կներառի երկուսիս մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը և կառնչվի տարածաշրջանի, Հայաստանի համար անվտանգային կարևորություն ունեցող հարցերին։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Իրան-Թուրքիա հարաբերությունների զարգացումները և հակասական շահերը, վերլուծել Իրան-Թուրքիա մրցակցային քաղաքականության դրսևորումները Հարավային Կովկասում, հետազոտել տարածաշրջանից դուրս այս երկու երկրների մրցակցային հարաբերությունների ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, գնահատել Իրանի վերջին նախագահական ընտրությունների արդյունքների ազդեցությունը տարածաշրջանային զարգացումներում, գնահատել այդ մրցակցության և գործընթացների արդյունքում Հայաստանի համար հավանական ռիսկերն ու հնարավորությունները։ Ակնկալվում է, որ աշխատանքի արդյունքներով կներկայացվեն հիմնավոր վերլուծություններ այն մասին, թե ինչպես են երկու ուժային կենտրոնները ձևավորում իրենց ռազմավարությունը Հարավային Կովկասում», - ներկայացրեց Աշխեն Գևորգյանը։ Նա նշեց, որ քննության են առնվելու Հայաստանի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, օրինակ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման հարցը։ 

Աշխենը Գևորգյանը նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի շահառու է՝ «Իրանը ԲՐԻԿՍ-ում․ փոխադարձ շահերից մինչև տարածաշրջանային նոր հեռանկարներ» թեմայով։ Ծրագիրն իրականացվելու է Բրազիլիայի Ռիո դե-Ժանեյրո քաղաքում գտնվող «BRICS Policy Center»-ում՝ պրոֆեսոր Անա Էլիսա Սաժիորո Գարսիայի մենթորությամբ։ Թեմայի շրջանակում ուսումնասիրվելու են ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցության ներքին և արտաքին նախադրյալները, Հարավային Կովկասում ԲՐԻԿՍ-ի հավանական հետաքրքրություններն ու ակնկալիքները, ԲՐԻԿՍ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունները և այդ գործընթացում Իրանի հնարավոր դերակատարումը։ 

«Ակնկալվում է, որ հետազոտության արդյունքները կօգնեն հասկանալ Իրանի և ԲՐԻԿՍ երկրների միջև համագործակցությունը խթանող գործոնները և Հարավային Կովկասում դրանց հետագա հնարավոր ազդեցությունները: Դրանք նաև կլրացնեն ԲՐԻԿՍ-ի մասին առկա հայաստանյան գիտահետազոտական կենտրոնների անհրաժեշտ աղբյուրները, կնպաստեն ակադեմիական համագործակցության աշխարհագրության մեծացմանը, հետազոտական նոր ուղղությունների զարգացմանը», - ասաց Աշխեն Գևորգյանը։

Գիտության ոլորտում երիտասարդ հետազոտողը կարևորում է միջմշակութային հաղորդակցությունը, ժամանակի կառավարման հմտությունը, դժվարությունները հաղթահարելու կարողությունը։ «Յուրաքանչյուր անհաջողություն նոր մոտեցումներով առաջ շարժվելու հնարավորություն է», - նշեց Աշխեն Գևորգյանը։

Մոնիկա Երիցյան


Анонсы
Публикации в прессе
31/01/2025

«Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը` լեգենդար կոմպոզիտորի 86-ամյակի առթիվ
style.news.am
30/01/2025

Ի գիտություն Erasmus+ ծրագրերի շահառուների և շահագրգռված դիմող կազմակերպությունների
hesc.am
29/01/2025

Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է. Ժաննա Անդրեասյան
hesc.am
29/01/2025

Մարդու համար ի՞նչ վտանգներ է պարունակում անասնապահության մեջ հակաբիոտիկների կիրառումը. Դավիթ Պիպոյան
med.news.am
с 01.01.2005г. сайт посещался
7 220 260

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  18:00, 04/02/2025 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2025 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am