Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Трибуна молодого ученого
Մարիամ Պողոսյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Մարիամ Պողոսյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառուներից է։

Մարիամ Պողոսյանը մրցույթի շահառու է ճանաչվել հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներում ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկերում ընդգրկված ամսագրերում անգլալեզու գիտական հոդվածների տպագրության համար։ Ներկայացրել է «Բաժանորդների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա ազդող գործոնների դերը կապի ոլորտի կազմակերպությունների մրցունակության բարձրացման գործում (Հայաստանի օրինակով)» և «Նորարարությունների դերը երկրի տնտեսական անվտանգության գնահատման գործում» գիտական հոդվածները։ Երկրորդ հոդվածի համահեղինակը ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Մուրադյանն է։ Աշխատանքները տպագրվել են «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուի 2022 թվականի երկու համարներում:

Ո՞րն է Ձեր աշխատանքի գիտական արդյունքը, նորույթը։

- Հեռահաղորդակցության ոլորտը սրընթաց արագությամբ է աճում, դրա հետ մեկտեղ գնալով ուժեղանում է ոլորտի կազմակերպությունների միջև մրցակցությունը: Ուստի, ժամանակին համընթաց արդիական է դառնում ՀՀ կապի ոլորտի բաժանորդների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը: Աշխատանքն իմ ասպիրանտական ատենախոսության շրջանակում տպագրվող հոդվածների շարքի շարունակությունն է: Հարցումների մեթոդով դուրս բերված գործոնների դասակարգման շնորհիվ հնարավորություն ստեղծվեց այլ տեսանկյունից ուսումնասիրել բաժանորդների պահանջմունքները, նախասիրությունները, ինչն էլ հետագայում հնարավորություն կտա գնահատել ոլորտի կազմակերպությունների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրման արդյունավետությունը:

 

Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ ծրագրերը երիտասարդ գիտնականների համար: 

- Խրախուսման նմանատիպ ծրագրերը բարձրացնում են երիտասարդ գիտնականների մոտիվացիան։ Պետք է խրախուսել օտարալեզու հոդվածների հրապարակումը միջազգային հայտնի պարբերականներում: Ինքս ունեմ 20-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք ներառված են ՀՀ ԲՈԿ-ի, ՌԴ ԲՈԿ-ի կողմից ընդունելի պարբերականներում և միջազգային գիտաժողովների ժողովածուներում:

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

- Մասնագիտությանս ընտրության հարցում ինձ ուղղորդել է իմ պատմության ուսուցչուհին, ում շատ շնորհակալ եմ, քանզի ընտրել եմ մասնագիտություն, որը հնարավորություն է տալիս վերլուծելու մեր երկրում և աշխարհում տեղի ունեցող շատ երևույթների, ինչպիսիք են պատերազմները, բնական աղետները, հեղափոխությունները, հավանական ազդեցությունը տնտեսության և մարդկանց կենսակերպի վրա։

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ:

- Ատենախոսությանս շրջանակներում ուսումնասիրել եմ նորարար նախագծերի մշակման և ներդրման փուլերը ՀՀ կապի ոլորտի կազմակերպություններում։ Ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցած հարցումների արդյունքում մշակել ենք նորարար նախագծերի մշակման և ներդրման ցիկլը ներկայացնող բլոկ-սխեմա։ Նմանատիպ բլոկ-սխեմայի կիրառումը ոլորտի կազմակերպություններին հնարավորություն կտա կանոնակարգել նորարար նախագծի մշակման և ներդրման գործընթացը։

Ի՞նչ հմտություններ պետք է ունենա ժամանակակից տնտեսագետը։ 

- Տնտեսագետը փորձում է բացահայտել միտումները, բացատրություն տալ փոփոխություններին, պարզել տնտեսական այս կամ այն վիճակի պատճառները։ Ժամանակակից տնտեսագետը պետք է կիրառի ժամանակակից վերլուծական մեթոդներ, տրամաբանի և եզրահանգումներ կատարի։ 

Բացի մասնագիտականից ի՞նչ հմտություններ կարող են մրցակցային առավելություն տալ երիտասարդ տնտեսագետին: 

- Հաղորդակցման հմտությունը, անընդհատ նորը սովորելու և զարգանալու ցանկությունը, օտար լեզուների իմացությունը, ինչը կնպաստի արտերկրի գիտնականների հետ հաղորդակցվելուն և գիտության միջազգայնացման գործընթացին։

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում: Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին:

- Երիտասարդ գիտնականի աշխատանքը հաճախ թերագնահատվում է հասարակության լայն շրջանակների կողմից, ինչը լուրջ խոչընդոտ է: Էական նշանակություն ունի նաև արդարացի վարձատրությունը։ Երիտասարդների մեծ մասը նախապատվությունը տալիս է այն ոլորտներին, որտեղ կկարողանա վաստակել բավականաչափ գումար: 

Ոգևորիչ է վերջին տարիներին  գիտության նկատմամբ պետության ուշադրությունը։ Ավելացել են երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթները, փոխանակման ծրագրերը, որոնք ոգևորում են ավելի շատ երիտասարդների զբաղվելու գիտությամբ: Իր հերթին երիտասարդ գիտնականը պետք է լինի ճկուն, որպեսզի դիմակայի և լինի մրցունակ արագ փոփոխվող աշխարհում:

Ի՞նչ նախադրյալներ ունենք Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման համար և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- PostDoc-ը ճկուն համակարգ է, որը հնարավորություն է տալիս գիտնականին զարգանալու, այլ փորձառություն ձեռք բերելու: Այս համակարգի ներդրումը յուրօրինակ խրախուսման տարբերակ է գիտությամբ զբաղվող երիտասարդների համար։  

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ նմանատիպ նախաձեռնությունները: 

- Ըստ իս՝ գիտության զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն իր նպաստն է բերում երիտասարդների միջև հաղորդակցման ամուր ցանցի ստեղծման համար։

Ո՞րն է Ձեր գիտական գործունեության ընթացքում ամենատպավորիչ իրադարձությունը։

- Տպավորիչ էր նախորդ տարի Գիտության օրվան նվիրված միջոցառումը, որը յուրովի կապ ստեղծեց գիտության տարբեր ճյուղերում աշխատող երիտասարդների միջև։ Շատ տպավորված էի նաև «STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակներում  Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխի հետ հանդիպումից։

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։ 

- Սիրում եմ ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ: Նաև մուլտֆիլմեր եմ սիրում և կարծում եմ, որ դրանք մեզ կապում են մեր մանկությանը ու արթուն են պահում մեր ներսի հեքիաթը: 

Ի՞նչ գրքեր եք կարդում: 

- Նախընտրելի գրքերի շրջանակը փոխվում է՝ կախված այդ պահի հոգեվիճակից: Հատկապես սիրում եմ դետեկտիվներ, օրինակ, Ագաթա Քրիստիի գործերը։ Կառանձնացնեմ նաև Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը:

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ: 

- Մարդ, ով սիրում է անընդհատ զարգանալ:

Ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը կյանքում և գիտության մեջ։ 

- Կյանքում կարևոր է ժպիտ պարգևել ընտանիքիս, հարազատներիս։ Նրանց ժպիտը ոգեշնչում է ինձ՝ հասնելու իմ նպատակներին: 

Ո՞րն է Ձեր գիտական երազանքը։

- Կատարել հետազոտություններ, որոնք իրենց նպաստը կբերեն մեր երկրի զարգացման գործում:

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Մեր մտքերն ուժ ունեն, մենք մեր մտքերի արտացոլումն ենք:

Մոնիկա Երիցյան


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 157 447

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  14:12, 22/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am