Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Трибуна молодого ученого
Նարեկ Մարտիրոսյան

«Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների գործունեության լուսաբանումը միջազգային ամսագրերում դիվանագիտական նշանակություն ունի»

Նարեկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հայցորդ է եղել, պատրաստվում է ատենախոսության պաշտպանությանը՝ «Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների գործունեությունը 1908-1915թթ.» թեմայով: Ուսումնասիրել է ՀՀ-ում և ՌԴ-ում առկա արխիվային նյութերը [1], Օսմանյան խորհրդարանի արձանագրությունները [2], ժամանակի արևմտահայ մամուլը [3]: Հինգ հոդվածի հեղինակ և մեկ գրքի համահեղինակ է: Կարծում է, որ ատենախոսության ընդգրկած ժամանակաշրջանի վերաբերյալ կարելի է նոր խոսք ասել, եթե հնարավորություն լինի ծանոթանալու թուրքական՝ դեռևս չուսումնասիրված արխիվներին:

Համարում է, որ թեման ընդգրկող ժամանակաշրջանի և՛ ուսումնասիրությունը, և՛ միջազգային հեղինակավոր ամսագրերի [4] միջոցով գիտական հանրությանը ներկայացնելն անհրաժեշտ է երկու տեսանկյունից: Նախ, 1908-1915թթ. իրադարձությունները նոր մոտեցումներով լուսաբանելը հնարավորություն կստեղծի հաջորդ ուսումնասիրությունները կատարել բոլորովին այլ՝ միջազգային ընդունելի ձևաչափերով։ Երկրորդ՝ պատմագիտական հարցերի անաչառ լուսաբանման արդյունքում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները կդրվեն գործնական ուղու վրա: 

-Հայ դիվանագիտական միտքը պետք է պատրաստ լինի բանակցությունների ցանկացած սցենարի։ Գալիք մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտություն է դառնում օր առաջ հասկանալու թուրք դիվանագետների, քաղաքական ու պետական գործիչների կողմից հնչող տրամագծորեն հակադիր հայտարարությունների իրական դրդապատճառներն ու նպատակները։ Ժամանակաշրջանի (1908-1915թթ.) [5] խնդիրների բացահայտումը և վերհանումը հնարավորություն կտա առավել մոտիկից ծանոթանալու ՀՀ-ի հետ հարաբերությունների համատեսքտում թուրքական դիվանագիտության մոտեցմանը հայկական հարցին, մասնավորապես՝ նրա ենթաճյուղերը դարձած սփյուռքի հարցին և Արցախի հարցին։ Հիմնահարցի լուսաբանումն առավել քան արդիական ու հրատապ է մեր օրերում։

-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ խնդիրների եք անդրադարձել հիմնահարցի ուսումնասիրության ընթացքում։ 

-Որպես անկյունաքար ընդունել եմ ընտրական օրենքի և ընտրախախտումների հիմնախնդիրը, դատաիրավական, վարչատնտեսական խնդիրները, ազգային, հողային [6] և զորակոչի հարցերը, ինչպես նաև՝ կիլիկիահայերի կոտորածի հարցը [7]:

-Ո՞ր պատմագետի տեսանկյուն եք հիմնաքարային համարում Ձեր ուսումնասիրության շրջանակում: Ինչո՞ւ:

-Ինձ համար հիմնաքարային է Վ. Տատրյանի [8] տեսանկյունը։ Ուսումնասիրելով հնարավորինս շատ բազմալեզու սկզբնաղբյուրներ, հեղինակը կատարել է վիթխարի աշխատանք [9] խնդրի ուսումնասիրման գործում՝ միաժամանակ պահպանելով անաչառությունը։

-Ի՞նչ այլ աղբյուրներից եք օգտվել:

-Ուզում եմ առանձնացնել Հայաստանի արխիվներում պահվող նյութերից՝ մեր հիմնահարցին վերաբերող փաստաթղթերը: Այդպիսիք են «Հողային գրավմանց հանձնաժողովի» տեղեկագիրը, արևմտահայության  ջարդերի վերաբերյալ Կ. Պոլսի հայոց պատրիարքի նամակը Ամենայն հայոց կաթողիկոսին, «ՀՅԴ-Իթթիհատ հարաբերությունների հաստատումը,  սրումը, ընդհատումը» և այլք։ Ի դեպ, ժամանակի հայ գործիչների հուշերն ու աշխատությունները ևս մեծ դերակատարում ունեն Օսմանյան կայսրության ներքաղաքական և արտաքին քաղաքական հիմնախնդիրների բուն էության և դրանց  լուծմանն ուղղված հայ պատգամավորների, կուսակցությունների և հասարակական-քաղաքական գործիչների, ջանքերի լուսաբանման, ինչպես նաև թուրք հեղինակների՝ իրադարձությունները գլխիվայր ցույց տալու փորձերը բացահայտելու գործում։ 

-Ի՞նչ եզրահանգման եք եկել օտարերկրյա աղբյուրներն ուսումնասիրելիս:

-Օտարերկրյա արխիվների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել ծանոթանալու ժամանակի երկու տերությունների՝ հայ ժողովրդի և Հայկական հարցի  նկատմամբ ունեցած դիրքորոշումների վերաբերյալ։ Ռուս և թուրք պաշտոնյաների հուշերի ուսումնասիրման արդյունքում հնարավոր է դառնում պատկերացում կազմել նրանց՝ հայկական բարենորոգումների վերաբերյալ ունեցած կեցվածքի վերաբերյալ։ Երիտթուրք պաշտոնյաների հուշերին ծանոթանալով՝ կարելի է հասկանալ, թե ինչով էին պայմանավորված հայերի նկատմամբ թուրք քաղաքական գործիչների ծրագրերը։ 

-Իսկ ի՞նչ տարբերություններ կամ հակասություններ եք արձանագրել հայ և թուրք պատմագիտական մոտեցումներում:

-Էական հակասություններ են նկատվել երիտթուրք պաշտոնյաների հուշերի և մնացյալ աղբյուրների միջև։ Օրինակ, կա ակնհայտ հակասություն Հակոբ Պապիկյանի զեկուցագրի [10] բովանդակության և Երիտթուրք պաշտոնյաների, մասնավորապես Ջեմալ փաշայի՝ Ադանայի ջարդերի վերաբերյալ մոտեցումների մեջ: Վերջինս փորձում է հերքել իր և կուսակցական ընկերների կապը Ադանայի ջարդերի հետ: Հերքելու փորձ է արվում նաև Թալեաթի հուշերում: Նա նշում է, որ Ադանայի  ջարդերին մասնակցել են Կոստանդնուպոլսից վտարված հետադիմական ուժերը, ինչի մասին իրեն հայտնել է անձամբ Հ. Պապիկյանը։ Մինչդեռ Պապիկյանն իր տեղեկագրում նշել է հակառակը, որ կիլիկիահայերի ջարդերի կազմակերպիչները և Կոստանդնուպոլսից ջարդարարներին «գործուղելու» հեղինակները երիտթուրք ղեկավարներն են։ 

Ինչ վերաբերում է Թուրքիայի հանրապետության՝ Օսմանյան խորհրդարանական արձանագրություններին, ապա դրանք բառացի համապատասխանում են ժամանակի արևմտահայ մամուլում հրապարակված խորհրդարանի նիստերի արձանագրումներին։ 

-Պարոն Մարտիրոսյան, Դուք “The prevention act of the Armenian deputies of the Ottoman Parliament against the collapse of the Empire. The collapse of empires in the 20th century, new states and new identities” գրքի [11] համահեղինակ եք: Ի՞նչ աշխատանք եք կատարել:

-Հեղինակած հատվածը վերաբերում է 1908-1912թթ. Օսմանյան կայսրության ներքին և արտաքին քաղաքական դրությանը, խորհրդարանում հայ պատգամավորների գործունեությանը։ Վերհանվել են ներքաղաքական [12] և արտաքին քաղաքական [13] հիմնախնդիրները, դրանց արդյունքում առաջացած ճգնաժամերը և հայ պատգամավորների՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը՝ սկսած սահմանադրական բարեփոխումներից և պատերազմական դժվարությունների հաղթահարումից, վերջացրած իթթիհատ-իթիլյաֆ կոնֆլիկտի հարթեցմանն ուղղված գործողություններով։

Ժամանակաշրջանի իրադարձությունների ուսումնասիրման արդյունքում հանգել ենք այն համոզմանը, որ Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայել ներքաղաքական խնդիրների լուծման և կայսրությունը փլուզումից փրկելու համար։ Միաժամանակ հիմնահարցի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ երիտթուրքական իշխանությունները ոչ միայն չգնահատեցին հայ պատգամավորների գործունեությունը, այլև ճիշտ հակառակ վերաբերմունքին արժանացրին իրենց հայ գործընկերներին, և շարունակեցին պետականակործան քաղաքականությունը։ 

-Թեմայի վերաբերյալ հետագա աշխատանքներում ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել:

-Լիբանանահայ պատմաբան Եղիկ Ճերեճյանի հետ, ով աշխատություններ է հեղինակել 1912թ. Օսմանյան երեսփոխանական ընտրությունների, խորհրդարանի պատգամավոր Մեծն Մուրատի [14] և ժամանակի այլ գործիչների մասին։

Ծանոթագրություններ

  1. АВПРИ (Архив внешней политики Российской империи), ф.113, Канцелярия министра иностранных дел, оп. 470, https://idd.mid.ru/arhivy-mid-rossii1/-/asset_publisher/WsjViuPpk1am/content/arhiv-vnesnej-politiki-rossijskoj-imperii.
  2. Խորհրդարանի արձանագրություններ (Meclisi Mebusan Zabıt Ceridesi), https://www.tbmm.gov.tr/.
  3. Մ.Վ. Հովսեփյան, դասախոսություններ, «Արևմտահայ մամուլի պատմություն (1832-1915 թթ.)», խմբ.՝ Ն. Մարտիրոսյան, Երևան, ԵՊՀ, 2014թ., http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=351388&query_desc=kw%2Cwrdl%3A%20արևմտահայ%20մամուլ:
  4. Scimago-ն ցուցադրում է 1996 թ.-ից ի վեր Scopus տվյալների բազայում թվարկված ամսագրերի գործունեությունը: Ապահովում է ազատ հասանելիություն, ներկայացնում է երկրների հրապարակումների վարկանիշները, https://www.scimagojr.com/journalrank.php?fbclid=IwAR2FYXQ_8CJCvbAQu2ldI6E2bXqPNsyT6B50WFEFVO5LfHOBGuAsCCFKPeM:
  5. Ն. Մարտիրոսյան, «1908 թ. երիտթուրքական հեղաշրջումը և խորհրդարանի ձևավորումը Օսմանյան կայսրությունում», Երևան, Լրաբեր, 2014թ., https://arar.sci.am/dlibra/publication/44182/edition/39633:
  6. Ն. Մարտիրոսյան, «Հողային հարցի լուծման ուղիներն ըստ օսմանյան Խորհրդարանի հայ պատգամավորների (1910–1912 թթ.)», Երևան, Պատմաբանասիրական հանդես, 2021թ., https://arar.sci.am/dlibra/publication/298044 
  7. Ն. Մարտիրոսյան, «Կիլիկիահայերի կոտորածի հարցը Օսմանյան խորհրդարանում», Երևան, Լրաբեր, 2017թ., https://arar.sci.am/dlibra/publication/44590/edition/40020
  8. Վահագն Տատրյան՝ ամերիկահայ ճանաչված գիտնական, իրավագետ,  պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս։ Սոցիոլոգիայի դոկտոր (1954), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1995), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։ Հայոց Ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, https://www.sci.am/membersview.php?id=284&d=&l=&langid=1:
  9. Վահագն Տատրյանի հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը, https://www.scopus.com/authid/detail.uri?authorId=14065873700
  10. «Ատանայի եղեռնը: Տեղեկագիր Յակոբ Պապիկեանի (Օսմանեան երեսփոխան Էտիրնէի)», հայացուց՝ Յակոբ Սարգիսեան, առաջաբ.՝ Ֆ.տը Փրէսանսէ, Հալէպ, 2009թ., http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=508442&query_desc=kw%2Cwrdl%3A%20հակոբ%20պապիկեան:
  11. The prevention act of the Armenian deputies of the Ottoman Parliament against the collapse of the Empire. The collapse of empires in the 20th century, new states and new identities. Armenian state Pedagogical University (Yerevan, Armenia), Faculty of History and social sciences. University of Lille (Lille, France), Center of studies in Civilization, Languages and Foreign Letters (CECILLE). Edited by Samvel Poghosyan, Garik Galstyan, Edgar Hovhannisyan, Yerevan 2020, p29-39.:
  12. N. Martirosyan, The Ashrafs In The Ottoman Parliament, Journal of Armenian studies, Yerevan, 2021, https://arar.sci.am/dlibra/publication/297567/edition/273107/content:
  13. Ն. Մարտիրոսյան, «Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների դիրքորոշումը իտալա-թուրքական պատերազմի նկատմամբ», Բանբեր, Երևան, 2018թ., https://arar.sci.am/dlibra/publication/103319/edition/93976?language=hyw:
  14. Եղիկ Ճէրէճեան, «Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճեան), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2016թ., https://artsakhlib.am/wp-content/uploads/2019/09/Արմեն-Կարապետյան-Եղիկ-Ճէրէճեան.-Մեծն-Մուրատ-Համբարձում-Պոյաճեան.pdf:


Հերմինե Օհանյան


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 156 098

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:48, 21/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am