ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը կորոնավիրուսային հիվանդություն կանխարգելման նպատակով արտադրում և առաջարկում է օգտագործել մի շարք իմունախթանիչ պատրաստուկներ։
Դրանց շարքում են․
ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐ
«Նարինե» կաթնաթթվային մթերք։ Պատրաստվում է կաթնաթթվային բակտերիաների Lactobacillus acidophilus MDC 9602 (Ер 317/402) հիման վրա։ Պատրաստուկը լայնորեն կիրառվում է որպես բուժ-կանխարգելիչ միջոց աղեստամոքսային համակարգի տարաբնույթ խանգարումների դեպքում և կարևոր դեր ունի դիսբակտերիոզի և նրա հետևանքների, ինչպես նաև երկրորդային իմունոդեֆիցիտի ժամանակ աղիքային միկրոֆլորայի կարգավորման համար: «Նարինե» կաթնաթթվային բակտերիաները կայուն են մի շարք հակաբիոտիկների և քիմիոթերապևտիկ դեղապատրաստուկների ազդեցության նկատմամբ, օժտված են բարձր մրցակցային ակտիվությամբ մի շարք ախտածին միկրոօրգանիզմների նկատմամբ, ինչպիսիք են դիզինտերիայի, որովայնային տիֆի, սալմոնելոզի, ախտածին աղիքային ցուպիկի, ստրեպտոկոկի, ստաֆիլակոկի, պրոտեայի հարուցիչները: Նպաստում են օրգանիզմում ֆոլաթթվի, բիոտինի, C, E, P և B խմբի վիտամինների սինթեզին: Խորհուրդ է տրվում օգտագործել մեծերին և երեխաներին, սկսած 6 ամսականից:
Արգինինով հարստացված կաթնաթթվային մերաններ։ Պատրաստուկը մշակվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում։ Արտադրվում է Lactobacillus ցեղի (2 շտամ) կաթնաթթվային բակտերիաների համակեցության արդյունքում։ Զգալի քանակներով սինթեզում է բակտերիոցիններ (ցածրամոլեկուլային պեպտիդներ, օժտված բարձր հակամանրէնային ակտիվությամբ) և արգինին ամինաթթու։ Արգինինը, մասնավորապես, մասնակցում է հակամարմինների առաջացման գործընթացին, խթանում է Т-լիմֆոցիտների արտադրությանը բարձրացնում է նեյտրոֆիլների հակամանրէային ակտիվությանը։ Խորհուրդ է տրվում կիրառել 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ։
ԲՆԱԿԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐ
Կտավատի յուղ։ Արտադրվում է սառը մամլման եղանակով: Առանձնանում է բազմաչհագեցած ճարպաթթուների բարձր պարունակությամբ (α-լինոլենաթթու (մինչև 60%), լինոլևաթթու (մինչև 30%), օլեինաթթու (մինչև 60%)), որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի բնականոն կենսագործունեության համար: Լայնորեն կիրառվում է բժշկության, դեղագործության և կոսմետոլոգիայի բնագավառներում: Այն հանդիսանում է հարբուխի, երիկամների, վահանաձև գեղձի, միզապարկի, նյարդային համակարգի հիվանդությունների համալիր բուժման իմունախթանիչ և կանխարգելիչ բաղադրիչներից մեկը: Իջեցնում է զարկերակային ճնշումը, կիրառվում է որպես տղամարդկանց պոտենցիայի բարձրացման արդյունավետ միջոց:
Չիչխանի յուղ։ Արտադրվում է սառը մամլման եղանակով: Պարունակում է մեծ քանակությամբ A, C, D, E, F և K վիտամիններ: Խթանում է մաշկի, լորձաթաղանթի և վնասված հյուսվածքների վերականգնման գործընթացները: Օժտված է կանխարգելիչ, հակաօքսիդանտային և բջջապաշտպան ազդեցությամբ: Նվազեցնում է ազատ ռադիկալային գործընթացների ակտիվությունը և պաշտպանում բջջային և ենթաբջջային թաղանթները վնասվածքներից (ճարպալուծ կենսահակաօքսիդանտների առկայության շնորհիվ):
Դդմի կորիզի յուղ։ Արտադրվում է սառը մամլման եղանակով: Պարունակում է մեծ քանակով A, Е, С, Р, К, Т, F և В խմբի վիտամիններ և ճարպաթթուներ, հարուստ է տարբեր միկրոտարրերով և հեշտ յուրացվող սպիտակուցներով: Օժտված է մաշկը փափկեցնող, հյուսվածքները վերականգնող, ինչպես նաև մանրէասպան և հակավիրուսային հատկություններով: Պարբերական ընդունման դեպքում բարելավում է ստամոքսի աշխատանքը և դրական ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա:
Սև չամանի յուղ։ Արտադրվում է սառը մամլման եղանակով: Օժտված է հակաքաղցկեղային, հակահիստամինային, հակամանրէային, հակավիրուսային, հակահելմինտային, հակաօքսիդանտային, հակադիաբետիկ ազդեցություններով: Բարելավում է լյարդի և փայծաղի աշխատանքը, նվազեցնում է զարկերակային ճնշումը, խթանում իմունային համակարգը, նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի և գլյուկոզի քանակությունը, նպաստում է նյութափոխանակությանը: