Ս/թ. ապրիլի 26-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Հայկական տիեզերական ֆորումը անց են կացնում «Science in Space Analog Missions: AMADEE-24 Mars Simulation Results and the Future Prospects» աշխատաժողով (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճ, Բաղրամյան պ., 24)
«Science in Space Analog Missions: AMADEE-24 Mars Simulation Results and the Future Prospects» աշխատաժողով
Միջոցառումը նվիրված է 2024 թվականին Հայաստանում անցկացված AMADEE 24 Մարսի անալոգային հետազոտության գիտափորձերի արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև WorldBiggestAnalog-2025 միջազգային անալոգային առաքելության շրջանակում գիտական նախագծերով մասնակցության հնարավորությունների քննարկմանը։
Աշխատաժողովը հրաշալի հնարավորություն է ոլորտի մասնագետների, հետազոտողների, ուսանողների և տիեզերագիտությամբ հետաքրքրվող անձանց համար՝ ծանոթանալու նորագույն գիտական արդյունքներին և ներգրավվելու ապագա անալոգային տիեզերական ծրագրերում։
Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն տիեզերական հետազոտությունների համատեքստում անցկացվող այսօրինակ երկրային առաքելությունների դերը, դրանց գիտական արժեքը և հեռանկարները։
Բանախոսներ՝
- Գերնոտ Գրոմեր, Ավստրիական տիեզերական ֆորումի հիմնադիր, AMADEE-24 առաքելության ղեկավար
- Հայկ Ասլանյան, Հայկական տիեզերական ֆորումի հիմնադիր, AMADEE-24 առաքելության համաղեկավար
- Արսեն Առաքելյան, Ռուս-հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն (Genes4Mars գիտափորձ)
- Ռոքսանա Զախարյան, Ռուս-հայկական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող (տիեզերական ռադիոկենսաբանություն)
Միջոցառման ընթացքում նախատեսվում են նաև առցանց գիտական ներկայացումներ, որտեղ համաշխարհային առաջատար մասնագետները կկիսվեն իրենց փորձով և հետազոտական արդյունքներով։
Ժամը և օրը՝ 12:00, ապրիլի 26, 2025 թ.:
Վայրը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճ, Բաղրամյան պ., 24:
Կազմակերպիչներ՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Հայկական տիեզերական ֆորում:
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն:
Մուտքն ազատ է:
Գրանցման հղումը՝
https://docs.google.com/forms/d/1Gt3B1ELpBOQvWr8mPRRo4XV_8UC1WPYIJSdqvgcbW2Q/edit |