ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ կենտրոնի հետևյալ լաբորատորիաների վարիչների և խմբերի ղեկավարների թափուր տեղերի համար
- Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը կարգավորող նյութերի դիզայն և սինթեզի լաբորատորիա
- Հակաքաղցկեղային միացությունների սինթեզի լաբորատորիա
- Ամինաթթուների և պեպտիդների կենսաբանորեն ակտիվ ածանցյալների սինթեզի ու հատկությունների ուսումնասիրման լաբորատորիա
- Հոգեմետ միացությունների սինթեզի լաբորատորիա
- Հակաբիոտիկների սինթեզի լաբորատորիա
- Սպիրոհետերոցիկլիկ միացությունների սինթեզի լաբորատորիա
- Թունաբանության և քիմիաթերապիայի լաբորատորիա
- Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիա
- Ամինամիացությունների լաբորատորիա
- Բնական չհագեցած միացությունների լաբորատորիա
- Ազոտային հետերոցիկլերի լաբորատորիա
- Կիրառական քիմիայի պրոբլեմների լաբորատորիա
- ՄՄՌ մագնիսա-ռեզոնանսային սպեկտրոսկոպիայի լաբորատորիա
- Ազոմեթինների խումբ
- Պոլիմերային դիսպերսիաների խումբ
- Ռենտգեն հետազոտությունների և մասս. սպեկտրոսկոպիայի խումբ
Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական կազմակերպւություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝
- ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան (կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում՝ խմբի ղեկավարի դեպքում).
- ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ, (խմբի ղեկավարի դեպքում՝ չի պահանջվում).
- վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է բնական գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն վեց հրապարակում ՄԳՇ-ում (խմբի ղեկավարի դեպքում՝ չորս հրապարակում).
- վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների մասնագիտություններով առնվազն չորսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ (խմբի ղեկավարի դեպքում՝ չի պահանջվում):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,
- ինքնակենսագրություն
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,
- լուսանկար (2 հատ),
- անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները,
- հրատարակված գիտական աշխատանքների ցանկը,
- բնութագիր վերջին աշխատավայրից,
- տեղեկանք մշտական բնակության վայրից:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Ազատության 26, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն (գիտական քարտուղարին), հեռ. (+374) 010-28-52-91:
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն