|
|
|
|
|
Объявления
11/11/2024
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ Ա.Լ.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
|
|
|
Տնօրենի պաշտոնի թեկնածություններն առաջադրվում են օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող անձանց թվից, ովքեր պետք է ունենան կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկի ոլորտում գիտական աստիճան, ընտրության պահին լինեն մինչև 65 տարեկան, ունենան գիտական գործունեության փորձ, մասնագիտական ուղղվածությամբ համապատասխանեն գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:
Կազմակերպության տնօրենի ընտրությանը մասնակցելու համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեն` համապատասխան կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և տվյալ մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ-ի անդամները: Թեկնածուները կարող են նաև ինքնաառաջդրվել: Ինքնառաջադրվել չեն կարող այն անձիք, ում թեկնածությունը քննարկվել է կազմակերպության գիտական անձնակազմի ժողովում։
Հավակնորդը կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի թափուր հաստիքի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է`
- դիմում, որտեղ նշվում են հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
- ինքնակենսագրություն,
- անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը),
- 1 գունավոր լուսանկար` 3x4 չափի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային),
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը,
- գիտական աստիճանը և/կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող տեղեկանք,
- առաջադրումը հաստատող փաստաթուղթ՝ համապատասխան բաժանմունքի բյուրոյի կամ կազմակերպության գիտական անձնակազմի կողմից առաջադրման դեպքում,
- կազմակերպության զարգացման ծրագիր,
- հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ՝ հաստատված աշխատավայրի ղեկավարի կողմից։
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսյա ժամկետում (ս/թ նոյեմբերի 12-ից դեկտեմբերի 12-ը նեռարյալ) ներկայացնում են ՀՀ ԳԱԱ ՈԱԿ–ի իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժին`0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30, հեռ. 52-70-51 կամ էլեկտրոնային եղանակով հետևյալ էլեկտրոնային փոստին՝ persdep@sci.am: |
|
|
|
|
Анонсы
Публикации в прессе
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
с 01.01.2005г. сайт посещался 7 155 939
раз
|
|