|
|
|
|
|
|
|
Մեխանիկայի ինստիտուտ
Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Հոծ միջավայրի մեխանիկա |
|
Գործունեության հիմնական ոլորտներ
Առաձգականության մաթեմատիկական տեսություն, անիզոտրոպ սալերի և թաղանթների տեսություն, պլաստիկության, սողքի և առաձգամածուցիկության տեսություն, մագնիսաառաձգականություն, ձևափոխվող պինդ մարմնի մեխանիկայի կոնտակտային և խառը եզրային խնդիրներ, միջավայրերի և տարբեր ֆիզիկական դաշտերի փոխազդեցությունը բարակապատ համակարգերի հետ, ալիքների տարածումը հոծ միջավայրերում, կոմպոզիցիոն նյութեր և կոնստրուկցիաների օպտիմալ նախագծում, գետնահողերի, հիմքերի և հիմնատակերի մեխանիկա, երկրաշարժի օջախի մեխանիկա և սեյսմիկ ալիքների տարածումը շերտավոր միջավայրերում, հեղուկների, գազերի և խառնուրդների մեխանիկա, ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկա:
Հիմնական արդյունքներ
Կառուցվել է համասեռ և անհամասեռ ծերացող մարմնի սողքի տեսությունը, կառուցվել են շերտավոր, անիզոտրոպ սալերի և թաղանթների դասական, ճշգրտված և ասիմպտոտիկ տեսությունները, կառուցվել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը, կատարվել է հայտնագործություն թերլարվածության երևույթի վերաբերյալ (1978թ.): Տպագրվել է 30-ից ավելի մենագրություն, որոնց զգալի մասը թարգմանվել է այլ լեզուներով:
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/05/2024
golosarmenii.am |
07/05/2024
1lurer.am |
06/05/2024
shantnews.am |
03/05/2024
azg.am |
Կայքը հաճախել են 6 968 333
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|