N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Գերհոգնածության ախտորոշման նոր էքսպրես թեստ-համակարգ |
1. |
Ոլորտը |
Առողջապահություն, սպորտային բժշկություն |
2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Առաջարկվում է գերհոգնածության վաղ ախտորոշման թեստ-համակարգ: Գերհոգնածության համախտանիշը (ԳՀՀ) ֆիզիկական, զգայական և վարքային ախտանիշների համալիր հավաքածու է, որն ի հայտ է գալիս գերմարզվածության/ գերծանրաբեռնվածության դեպքում՝ օրգանիզմի անբավարար հանգստի հետևանքով: Այն հաճախ զարգանում է մարզիկների մոտ, մրցույթներին նախապատրաստվելու շրջանում: Բացի այդ, ԳՀՀ-ի ռիսկի խումբ են կազմում գերծանրաբեռնվածությամբ աշխատողները (վարորդները, օդաչուները, ոստիկանները, զինծառայողները և այլք): ԳՀՀ-ն կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ, եթե ժամանակին չբուժվի: Մշակված թեստ-համակարգը ոչ ինվազիվ է, ունի բարձր սպեցիֆիկություն, հուսալիություն: Պոտենցիալ շուկան (մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար) ներառում է սպորտային բժշկության, ֆիզիկական սթրեսի վերահսկման և ադապտագեն դեղերի կլինիկական փորձարկումների ոլորտները: Հնարավոր շահագրգիռ կազմակերպություններն են՝ DRG International, AIRMED Biotech: |
3. |
Ծրագրի տևողությունը |
3 տարի |
4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ |
5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
200.000 (արտադրական նախատիպի դիզայն և ստեղծում, փոքր և միջին ծավալների արտադրության կազմակերպում, լիցենզավորում) |
6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
175.000 |
7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
25.000 (արդեն իսկ ներդրվել է մշակման և նախնական փորձարկումների համար) |
8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
5 - 10 |
30 - 40 |
9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
2-3 տարի |
10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
1.05 |
11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
- |
12. |
Առաջարկ ներդրողին |
Համատեղ ձեռնարկության ստեղծում, ներդրողի բաժնեմասը կախված կլինի ներդրման չափից և ծրագրին միանալու փուլից |
13. |
Հետադարձ կապ |
Արսեն Առաքելյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Էլ. փոստ՝ aarakelyan {[ at ]} sci.am Հեռ.՝ (+374 10) 281626 |